Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշմամբ կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, որոշմամբ կանոնակարգված չեն խնդրո առարկա որոշումների ընդունման գործընթացին առնչվող որոշ հարցեր։ Մասնավորապես, մաքսային մարմինների կողմից կայացվող որոշումների ձևերից բացակայում է արդեն իսկ տրամադրված դասակարգման որոշման մեջ փոփոխությունների իրականացման դիմումի մերժման դեպքում կայացվող որոշման ձևը, կարգավորված չեն նաև որոշումների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կայացման և դիմումատուին ուղարկման հետ կապված հարաբերությունները։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է՝

1)    ամբողջականացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ մաքսային մարմինների կողմից կայացվող որոշման ձևերը

2)   նախատեսել որոշումների՝ էլեկտրոնային համակարգով կայացման և դիմումների՝ էլեկտրոնային համակարգով ներկայացման հնարավորություն

3)   մաքսային մարմինների կողմից կայացվող ձևերը շարադրել՝ էլեկտրոնային համակարգերում դրանց ծրագրավորման համար անհրաժեշտ ձևաչափով

4)   կատարել առկա տեխնիկական վրիպակների շտկումներ։

  • Duration

    03.12.2025 18.12.2025
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 282

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: