«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշմամբ կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, որոշմամբ կանոնակարգված չեն խնդրո առարկա որոշումների ընդունման գործընթացին առնչվող որոշ հարցեր։ Մասնավորապես, մաքսային մարմինների կողմից կայացվող որոշումների ձևերից բացակայում է արդեն իսկ տրամադրված դասակարգման որոշման մեջ փոփոխությունների իրականացման դիմումի մերժման դեպքում կայացվող որոշման ձևը, կարգավորված չեն նաև որոշումների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կայացման և դիմումատուին ուղարկման հետ կապված հարաբերությունները։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է՝
1) ամբողջականացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ մաքսային մարմինների կողմից կայացվող որոշման ձևերը․
2) նախատեսել որոշումների՝ էլեկտրոնային համակարգով կայացման և դիմումների՝ էլեկտրոնային համակարգով ներկայացման հնարավորություն․
3) մաքսային մարմինների կողմից կայացվող ձևերը շարադրել՝ էլեկտրոնային համակարգերում դրանց ծրագրավորման համար անհրաժեշտ ձևաչափով․
4) կատարել առկա տեխնիկական վրիպակների շտկումներ։
-
Продолжительность
03.12.2025 18.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 281
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .