Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-002-0121-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-
002-0121-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի պահանջների համաձայն։

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0.3085 հեկտար մակերեսով հողամասը համաձայն պետական գրանցման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կաուցապատման հողամաս։ Աբովյան քաղաքի զարգացման հատակագծով հողամասի համար սահմանված է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամաս (10.04.2025 թվականի N 10042025-07-0142 վկայական): Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծով 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով հողամասի կառուցապատման չափորոշիչներ սահմանված չէ։ Հողամասի սեփականատերը դիմել է համայնքապետարան և ցանկանում է կառուցել բազմահարկ բազմաբնակարան բնակելի շենք։ Այդ նպատակի համար անհրաժեշ է համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։

 Փոփոխության առաջարկը սահմանված կարգով ներկայացվել է լիազոր մարմնին, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տվել է  N 2/փ-339 դրական եզրակացությունը։

 Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում գտնվող 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ հողամասի համար սահմանել  2 ստոևգետնյա և 16 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։

 «Աբովյան hամայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։         

  • Discussed

    18.11.2025 - 03.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 490

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: