ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-002-0121-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-002-0121-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի պահանջների համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0.3085 հեկտար մակերեսով հողամասը համաձայն պետական գրանցման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կաուցապատման հողամաս։ Աբովյան քաղաքի զարգացման հատակագծով հողամասի համար սահմանված է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամաս (10.04.2025 թվականի N 10042025-07-0142 վկայական): Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծով 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով հողամասի կառուցապատման չափորոշիչներ սահմանված չէ։ Հողամասի սեփականատերը դիմել է համայնքապետարան և ցանկանում է կառուցել բազմահարկ բազմաբնակարան բնակելի շենք։ Այդ նպատակի համար անհրաժեշ է համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։
Փոփոխության առաջարկը սահմանված կարգով ներկայացվել է լիազոր մարմնին, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տվել է N 2/փ-339 դրական եզրակացությունը։
Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում գտնվող 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ հողամասի համար սահմանել 2 ստոևգետնյա և 16 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։
«Աբովյան hամայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Քննարկվել է
18.11.2025 - 03.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 490
Տպել