Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների հետ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման վրա ազդեցությանն ուղղված հաղորդակցությունների մասին տեղեկացում՝ ապահովելով իրավաստեղծ գործընթացների թափանցիկությունը և վերջիններիս վրա ոչ իրավաչափ ազդեցության կանխարգելումը:

  • Discussed

    28.10.2025 - 13.11.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Public service

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1437

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

ԿԱՐԾԻՔ

 «Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2025 թ․ հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանում լոբբիստական գործունեության թափանցիկությանը վերաբերող ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված նախագիծը բարելավելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, լոբբինգի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

1.    Նախագծի մշակումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Գործողություն 1.23-ից, որով նախատեսված է «Ներդնել լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ»։ Չնայած որ գործողության ձևակերպմամբ հստակեցված չէ ներդրման մարմինների շրջանակը, ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ նախագիծը ներկայացնելիս սահմանափակվել է միայն գործադիրում լոբբինգի թափանցիկության խնդրի կարգավորմամբ։ Անշուշտ, գնահատելի է, որ նախագիծը նախատեսում է լոբբինգի ազդեցության ենթակա իրավաստեղծ գործունեության բավականին լայն շրջանակ, այն է՝ «նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունը»։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «լոբբիստական գործունեություն» հասկացության տակ ողջ աշխարհում հասկացվում է ոչ միայն գործադիրի, այլև առավել ևս խորհրդարանի պատգամավորների օրենսդիր գործունության, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից որոշումների վրա ազդեցության նպատակ հետապնդող գործունեությունը, որոնք կարգավորումից դուրս են մնացել և չեն կարող ապահովել հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակների իրացումը։ Այսինքն, նախագիծը միանշանակ ողջունելի է, սակայն ոչ բավարար։

Առաջարկ

●      Նախատեսել պատգամավորների իրավաստեղծ գործունեության վրա ազդող լոբբիստական գործունության թափանցիկությունը կարգավորող դրույթներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏԻՄ-երի վրա ներգործության թափանցիկությունը կանոնակարգող դրույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Միաժամանակ ձեռնարկել քայլեր շուտափույթ ապահովելու համար պատգամավորների և համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ընդունումը և համապատասխան էթիկայի հանձնաժողովների ձևավորումը։ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

2.  Նախագծով նախատեսված է, որ «Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն»։ Այսպիսի ձևակերպման պարագայում տվյալ դրույթը կարող է կիրառվել խիստ հայեցողաբար։ Իրավախախտման այս կամ այն փաստի առկայության դեպքում իրավասու մարմինը չպետք է իրավասություն ունենա որոշելու կոնկրետ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվություն, թե՝ ոչ։

Առաջարկ

●      Նախագծով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Տեղեկացման պարտականության չկատարումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

3.   Նախագծով նախատեսված է, որ «Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պետք է դադարեցնի կապը իր հետ հաղորդակցված անձի հետ»: Նախ, արձանագրենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են վարքագծի կանոններ, և ոչ թե էթիկայի կանոններ։ Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի նորմերի խախտմանը միտված գործողություններ իրականացնող անձի հետ միայն հաղորդակցության դադարեցումը բավարար չէ հետագայում վերջինիս կողմից համանման քայլերը բացառելու համար։

Առաջարկ

●      «Էթիկայի կանոններ» բառակապակցությունը փոխարինել «վարքագծի կանոններ» բառակապակցությամբ:

●      Հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի գործունեության դրդելուն միտված գործողությունների մասով, բացի հաղորդակցվող անձի հետ կապը դադարեցնելուց, պաշտոնատար անձին պարտավորեցնել այդ մասին տեղեկացնելու համապատասխան իրավասու անձին։  

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: