Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատվում է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումները:
Սակայն ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1449-Ն որոշմամբ փոփոխվել են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները՝ Ներքին աուդիտի ինստիտուտի կողմից 2024 թվականի հունվարի 9-ին հրապարակված և 2025թ. հունվարի 9-ին ուժի մեջ մտած «Ներքին աուդիտի միջազգային նոր ստանդարտներ» խորագրով ուղեցույց հանդիսացող փաստաթղթին համապատասխան:
Ստեղծված իրավիճակում գործող Հրամանը այլևս չի համապատասխանում Որոշմամբ հաստատված նոր ստանդարտներին, ինչի արդյունքում առաջացել է Հրամանի արդիականացման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոնշյալը և առաջնորդվելով «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված 1-ին կետով՝ համաձայն որի Լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու համար, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ՝ ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներին համապատասխան:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման գործընթացի արդյունավետության բարձրացում:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի.
- ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների արդյունավետ կիրառում,
- ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ,
- ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացում,
- Մասնագիտական գործունեության որակի բարձրացում պետական կառավարման մարմիններում և պետական հատվածի կազմակերպություններում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։
-
Discussed
22.10.2025 - 06.11.2025
-
Type
Order
-
Area
Financial
Views 744
Print