Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանով (այսուհետ՝           Հրաման) հաստատվում է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումները:

 Սակայն ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1449-Ն որոշմամբ փոփոխվել են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները՝ Ներքին աուդիտի ինստիտուտի կողմից 2024 թվականի հունվարի 9-ին հրապարակված և 2025թ. հունվարի 9-ին ուժի մեջ մտած «Ներքին աուդիտի միջազգային նոր ստանդարտներ» խորագրով ուղեցույց հանդիսացող փաստաթղթին համապատասխան:

Ստեղծված իրավիճակում գործող Հրամանը այլևս չի համապատասխանում  Որոշմամբ հաստատված նոր ստանդարտներին, ինչի արդյունքում առաջացել է Հրամանի արդիականացման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոնշյալը և առաջնորդվելով  «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված 1-ին կետով՝ համաձայն որի Լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու համար, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ՝ ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներին համապատասխան:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման գործընթացի արդյունավետության բարձրացում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի.

  • ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների արդյունավետ կիրառում,
  • ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ,
  • ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացում,
  • Մասնագիտական գործունեության որակի բարձրացում պետական կառավարման մարմիններում և պետական հատվածի կազմակերպություններում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունումը  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։

  • Обсуждалось

    22.10.2025 - 06.11.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 745

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: