Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետու­թյունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունումը պայմանավորված է լեզվի բնագավառում օրենսդրական բացերը վերացնելու, օրենքի միատեսակ կիրառումը, իրավական որոշակիության սկզբունքը, Հա­յաստանի  Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառությունը բոլոր ոլորտ­ներում ապահովելու անհրաժեշտությամբ և միտված է լեզվաքաղաքականության  բնագավառում միջոցառումներ իրականացնող մարմինների ու մեխանիզմների հստակեցմանը։

  • Discussed

    15.10.2025 - 05.11.2025

  • Type

    Law

  • Area

    Education and science

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1889

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

04.11.2025

««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև» բառերը։ Փոխարենն առաջարկում ենք 1-ին հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և խրախուսում է հայերեն ժեստերի լեզվի կիրառումը՝ որպես հայ ժողովրդի լեզվական ժառանգության մաս և խոսքային հայերենին հավասարազոր հաղորդակցման միջոց։»։

Այս փոփոխության նպատակն է ամրագրել հայերեն ժեստերի լեզվի իրավական ճանաչումն ու խոսքային հայերենի հետ հավասարությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության անբաժանելի մաս։ Այն ուղղված է հաղորդակցական հավասարության, տեղեկատվության մատչելիության և լեզվական բազմազանության ապահովմանը։

Փոփոխությունն ամբողջությամբ համահունչ է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 9-րդ, 21-րդ և 24-րդ հոդվածներին, որոնց համաձայն պետությունները պարտավոր են ճանաչել և խթանել ժեստերի լեզուների գործածությունը։

Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 81 երկիր օրենսդրությամբ պաշտոնապես ճանաչել է իրենց ազգային ժեստերի լեզուն։ Այս փոփոխությամբ Հայաստանը կդառնա հաջորդ երկիրը, որ պաշտպանում է իր ազգային ժեստերի լեզուն։

Նախագծերի փաթեթն առաջարկում ենք լրացնել նաև ներքոգրյալ ձևակերպումներով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

04.11.2025

Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աստիճանականորեն ընդլայնել հայերեն ժեստերի լեզվի կիրառությունն իրենց գործունեության ոլորտներում։»։

Այս լրացման նպատակն է ապահովել ժեստերի լեզվի կիրառման գործընթացի աստիճանական, իրատեսական զարգացումը՝ հաշվի առնելով հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների և ուսումնասիրողների ներկայիս սահմանափակ թիվը և լեզվի նկատմամբ աճող հետաքրքրությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

04.11.2025

Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության պետական լեզվաքաղաքականության իրականացումն ընդգրկում է հայերեն ժեստերի լեզվի պահպանման, զարգացման, դասավանդման և գործածության խթանման միջոցառումներ։»։

Այս լրացմամբ հայերեն ժեստերի լեզուն կդառնա պետական լեզվական քաղաքականության ծրագրային և հաստատութենական շրջանակների մաս՝ ընձեռելով պետական մարմիններին նախաձեռնել հայերեն ժեստերի լեզվի պահպանման, զարգացման, դասավանդման և խթանման տարբեր միջոցառումներ։  

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: