Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

  Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում հանել «օդային և» բառերը։

Հոդված 2. Օրենքի 20.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 20.4. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցած ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

  1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համարպետականտուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1)

աերոդրոմի, ուղղաթիռադաշտի (հրապարակի) համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝

ա.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II և III կարգախմբերով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 4000-ապատիկի չափով

բ.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 4000-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 3000-ապատիկի չափով

գ.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 900-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 700-ապատիկի չափով

դ.

ուղղաթիռադաշտի (հրապարակի) համապատասխանության գնահատում և սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

ուղղաթիռադաշտի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում ուղղաթիռադաշտի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 800-ապատիկի չափով

ե.

ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների (այդ թվում նաև` վերտիստոպերի) համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝

 

շահագործման թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

շահագործողական ցուցանիշերի և թռիչքների ընթացակարգերի փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

շահագործման թույլտվության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

2)

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)՝

ա.

օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

բ.

աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

գ.

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

դ.

աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

ե.

օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրենց համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

զ.

աերոնավիգացիոն տեղեկատվության, աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրենց համակարգում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

է.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրենց համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող ոչ նշանակալի փոփոխությունների ուսումնասիրության համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

է.

օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

ը.

աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի  1500-ապատիկի չափով

թ.

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի  800-ապատիկի չափով

ժ.

աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովման ծառայություններ մատուցող կազմակերպության թույլտվության (սերտիֆիկատի) պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 800-ապատիկի չափով

3)

օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրության և համաձայնության տրամադրման կամ մերժման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

4)

օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

5)

ավիացիոն անվտանգության բնագավառում ծառայությունների մատուցում՝

ա.

օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատում՝

 

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

բ.

օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության հաստատում՝

 

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 70-ապատիկի չափով

 

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

գ.

օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-ապատիկի չափով

դ.

օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե.

օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

զ.

օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 70-ապատիկի չափով

է.

ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ը.

ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

թ.

ավիացիոն անվտանգության մասով մասնագետների սերտիֆիկացում՝

 

ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի քննության համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների քննության համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով հրահանգչի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

թռիչքային անձնակազմի անդամին թռիչքային անցագրի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորների քննության համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժ.

ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում՝

 

օդանավակայանների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

6)

վտանգավոր բեռների օդային փոխադրման կազմակերպությանը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվությունների տրամադրում՝

ա.

վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բ.

վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

գ.

վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը թույլտվության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

ե.

վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

7)

օդանավի (բացառությամբ պետական (ոչ ռազմական) օդանավերի) պետական գրանցում և թռիչքային պիտանիության պահպանում՝

ա.

օդանավի պետական գրանցման համար (ներառյալ՝ օդանավի աղմուկի վկայականի տրամադրումը)՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

օդանավի ապագրանցման սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բ.

օդանավի պիտանիության արտահանման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 60-ապատիկի չափով

գ.

օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

օդանավի գրանցման սերտիֆիկատի կրկնագրի տրամադրման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման համար (ներառյալ՝ օդանավի ռադիոկայանի վկայականի տրամադրումը)՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 150-ապատիկի չափով

զ.

օդանավի թռիչքային պիտանիության վերանայման սերտիֆիկատի (ARC) տրամադրման համար

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի  70-ապատիկի չափով

է.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի փոխարինման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ը.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կրկնագրի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 թ.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 300-ապատիկի չափով

  

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 150-ապատիկի չափով

ժ.

աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման վերաբերյալ եզրակացության տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժա.

օդանավի մեկանգամյա թռիչքի թույլտվության (Permit to Flight) տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

8)

օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ- ՔԱՄՕ) տրամադրման համար (բացառությամբ օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ժամանակ ներկայացված հայտի)

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

ա.

սերտիֆիկացված թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության ձեռնարկի (CAME) նոր հրատարակության կամ վերանայման հաստատման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

բ.

սերտիֆիկացված թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության տեխնիկական սպասարկման ծրագրի (AMP) նոր հրատարակության կամ վերանայման հաստատման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

գ.

օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ- ՔԱՄՕ) պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 120-ապատիկի չափով

9)

օդանավի թռիչքային պիտանիության համակցված կազմակերպության սերտեֆիկատի (Part-CAO) տրամադրման համար

բազային տուրքի 170-ապատիկի չափով

10)

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացում՝

ա․

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման համար (բացառությամբ օդանավ շահագործողի վկայականի տրամադրման դեպքերի)

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ․

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

գ.

օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

դ.

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկի (MOE) նոր հրատարակության կամ վերանայման հաստատման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

11)

Հայաստանի Հանրապետության տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրում՝

ա.

օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

օդանավերի քանակի ավելացմամբ պայմանավորված՝ օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթների փոփոխության կամ նոր շահագործման հատուկ դրույթների տրամադրման համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ.

օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 4000-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

 գ.

օդանավ շահագործողի վկայականի պահպանության համար՝ տարեկան

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 2500-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

դ․

օդապարիկ շահագործողների հայտարարագրման համար՝

 

օդապարիկ շահագործողի հայտարարագրի հաստատման համար

բազային տուրքի  300-ապատիկի չափով

 

հայտարարագրված օդապարիկ շահագործողի հայտարարագրի պահպանման համար

բազային տուրքի  300-ապատիկի չափով

ե․

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրման համար

 

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի փոփոխության համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

զ.

Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝

 

երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի հնգապատիկի չափով

է.

օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝

 

կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 150-ապատիկի չափով

 

միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ը.

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության տրամադրման համար՝

 

օդանավ շահագործող կազմակերպության կողմից ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերով հատուկ բնույթի թռիչքների դեպքում

բազային տուրքի 25-ապատիկի չափով

 

ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերով (բացառությամբ անօդաչու թռչող համակարգերի) հատուկ բնույթի թռիչքների դեպքում

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

Հայաստանի Հանրապետության հաստատված կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից ուսումնական բնույթի թռիչքների դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

ֆիզիկական անձանց կողմից ուսումնական բնույթի թռիչքների դեպքում

բազային տուրքի հնգապատիկի չափով

12)

Ավիացիոն մասնագետների վկայագրում (Personnel Licensing)՝

ա.

թռիչքային և սրահի անձնակազմի վկայագրում`

 

կոմերցիոն օդաչուի վկայականի (CPL) տրամադրման համար

բազային տուրքի 250-ապատիկի չափով

 

օտարերկրյա կոմերցիոն օդաչուի վկայականի կամ  օտարերկրյա գծային օդաչուի վկայականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կոմերցիոն օդաչուի վկայականի կամ գծային օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 70-ապատիկի չափով

 

կոմերցիոն օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա կոմերցիոն օդաչուի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

սիրողական օդաչուի վկայականի (PPL) տրամադրման համար

բազային տուրքի 120-ապատիկի չափով

 

սիրողական օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա սիրողական օդաչուի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

գծային օդաչուի վկայականի (ATPL) տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

գծային օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

շտուրմանի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

շտուրմանի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

բորտինժեների վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

բորտինժեների վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

 

բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի  

50-ապատիկի չափով

 

օտարերկրյա բորտուղեկցորդի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

ազատ օդապարիկի օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի  120-ապատիկի չափով

 

ազատ օդապարիկի օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի

50-ապատիկի չափով

 

օտարերկրյա ազատ օդապարիկի օդաչուի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

օդաչուին հրահանգչի որակավորման տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

օդաչուի՝ հրահանգչի որակավորման գործունեության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա հրահանգիչ-օդաչուի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

օդանավ շահագործող կազմակերպության քննող օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

քննող օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

օտարերկրյա քննող օդաչուի սերտիֆիկատի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

թռիչքային անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

սրահի անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

մեկանգամյա թռիչք իրականացնելու համար օտարերկրյա թռիչքային անձնակազմի անդամի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի  30-ապատիկի չափով

 

լեզվի հատուկ նիշի տրամադրման և երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

որակավորման հատուկ նիշի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

որակավորման հատուկ նիշի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

Հայաստանի Հանրապետության կողմից տրված թռիչքային և սրահի անձնակազմերի անդամների վկայականի՝ օտարերկրյա պետությունում ճանաչման շրջանակում այդ պետության ավիացիոն իշխանությունների կողմից վկայականի ստուգման նպատակով հարցման պատասխանի համար (License Verification) 

բազային տուրքի 120-ապատիկի չափով

բ.

օդային երթևեկության սպասարկման կարգավարի վկայագրում՝

 

օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

 

օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

 

որակավորման հատուկ նիշի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

որակավորման հատուկ նիշի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

միավորի հատուկ նիշի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

միավորի հատուկ նիշի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

հրահանգչի և քննողի հատուկ նիշերի տրամադրման համար

բազային տուրքի 90-ապատիկի չափով

 

հրահանգչի և քննողի հատուկ նիշերի երկարաձգման համար

բազային տուրքի 90-ապատիկի չափով

 

լեզվի հատուկ նիշի տրամադրման և երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

Հայաստանի Հանրապետության կողմից տրված օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի՝ օտարերկրյա պետությունում ճանաչման շրջանակում այդ պետության ավիացիոն իշխանությունների կողմից վկայականի ստուգման նպատակով հարցման պատասխանի համար (License Verification) 

բազային տուրքի 120-ապատիկի չափով

գ.

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրում՝

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Փարտ-66) տրամադրման համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Փարտ-66) գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականում համապատասխան որակավորման վերաբերյալ նշումների կատարման համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

Հայաստանի Հանրապետության կողմից տրված օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի՝ օտարերկրյա պետությունում ճանաչման շրջանակում այդ պետության ավիացիոն իշխանությունների կողմից վկայականի ստուգման նպատակով հարցման պատասխանի համար (License Verification) 

բազային տուրքի  120-ապատիկի չափով

 

օտարերկրյա օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ճանաչման վավերագրի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

13)

ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացում կամ  հաստատում՝

ա.

ավիացիոն ուսումնական կազմակերպության  սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 600-ապատիկի չափով

բ.

ավիացիոն ուսումնական նոր ծրագրի հաստատման կամ հաստատված ավիացիոն ուսումնական ծրագրերի փոփոխությունների կատարման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

գ.

ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման կամ ճանաչման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

դ.

հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

14)

օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի հաստատման (ճանաչման) համար

ա. 

թռիչքային և սրահի անձնակազմի անդամների, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և վերապատրաստման դեպքում

 

ուսումնական ծրագրի հաստատման (ճանաչման) համար

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 150-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

 

ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման (ճանաչման) համար

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

 

ուսումնական ծրագրի և դրա բաղադրիչ հանդիսացող ուսումնական թռիչքային վարժասարքի  հաստատման (ճանաչման) համար

 

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 200-ապատիկի չափով

բ.

հաստատված (ճանաչված) օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի շրջանակի փոփոխության համար

 

նոր ուսումնական ծրագրի հաստատման (ճանաչման) կամ հաստատված (ճանաչված) համար ուսումնական ծրագրի փոփոխության դեպքում

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 150-ապատիկի չափով

 

 

նոր ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման (ճանաչման) դեպքում

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 50-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

 

նոր ուսումնական ծրագրի և դրա բաղադրիչ հանդիսացող ուսումնական թռիչքային վարժասարքի  հաստատման (ճանաչման) կամ հաստատված (ճանաչված) ուսումնական ծրագրի (որը որպես բաղկացուցիչ ունի ուսումնական

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 50-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական թռիչքային վարժասարքի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

գ.

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների ուսուցման և վերապատրաստման դեպքում

 

օդանավի տիպի տեսական ուսումնական ծրագրի հաստատման (ճանաչման) համար

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

օդանավի տիպի գործնական ուսումնական ծրագրի հաստատման (ճանաչման) համար

մինչև 1 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

մինչև 2 տարով ճանաչման համար յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

ուսումնական ծրագրերի հաստատման (ճանաչման) համար

յուրաքանչյուր ծրագրի համար բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության ուսումնասիրության և հայտարարագրի հաստատման համար

բազային տուրքի 130-ապատիկի չափով

 

հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության հայտարարագրի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 30-ապատիկի չափով

15)

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկացում՝

ա.

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 400-ապատիկի չափով

բ.

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

գ.

ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

»։

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    12.06.2025 - 29.06.2025

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1145

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: