Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԱՐՏԻՆ ԽՈՐԵՆԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՄԱՐՏԻՆ ԽՈՐԵՆԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Մարտին Խորենի Շահբազյանը ծնվել է 1999 թվականի մայիսի 23-ին: Ավարտել է Երևանի Սայաթ-նովայի անվան երաժշտական դպրոցը՝ պրոֆեսոր Սվետլանա Դադյանի դասարանը: 5 տարեկան հասակում դարձել է Էլեկտրոստալ քաղաքում անցկացվող երաժշտական դպրոցներ աշակերտների 8-րդ մրցույթի դափնեկիր: Սովորել և ավարտել է Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցը: Մարտին Շահբազյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն - դաշնամուր» մասնագիտության բակալավրիական ծրագիրը: Աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում ERASMUS կրթաթոշակով ուսումը շարունակել է Ֆինլանդիայի Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի արվեստի ակադեմիայում: Սովորել և ավարտել է նաև Թեքսասի Քրիստոնեական համալսարանի դաշնամուրային բաժինը: Այժմ սովորում է Թեքսաս նահանգի Ֆորթ Ուորթ քաղաքի Թեքսասի Քրիստոնեական համալսարանի (TCU) «Artist diploma» հետմագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսում: Նա որպես մենակատար և նվագակցող 2 տարի շարունակ աշխատել է Թեքսասի Քրիստոնեական համալսարանի ուսանողների հետ:

Մարտին Շահբազյանը վաղ տարիքից մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, փառատոների, արժանացել մրցանակների, հանդես է եկել համերգներով:

Մարտին Շահբազյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Էդուարդ Թադևոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Տիգրան Մանսուրյանը,  երաժիշտ և դաշնակահար Տիգրան Համասյանը, Թեքսասի Քրիստոնեական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի վարիչ Միխայիլ Գալագանովը, «Պիանո Կամպուս» միջազգային մրցույթի նախագահ-հիմնադիր Պասկալ Էսկանդը:

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1300-Ա, 2022 թվականի հունիսի 17-ի N 888-Ա և 2024 թվականի հուլիսի 4-ի N 1021-Ա որոշումների համաձայն Մարտին Շահբազյանը ստացել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում:

Մարտին Շահբազյանը 2024 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝

  • 2024թ. «Villahermosa» դաշնամուրի միջազգային մրցույթին արժանացել է 1-ին մրցանակի.
  • 2024թ. «TCU» երաժշտական դպրոցի կողմից արժանացել է Ջուդիթ Սողոմոնի անվան կամերային երաժշտության մրցանակի.
  • 2025թ. «Piano Campus» միջազգային մրցույթի եզրափակչում արժանացել է Բրոնզե Piano Campus մրցանակի:

Մարտին Շահբազյանը 2025-26թթ. հրավիրվել է եվրոպական տարբեր քաղաքներում մի շարք համերգներով մասնակցելու Piano Campus-ի հաջորդ համերգաշրջանում:

Մարտին Շահբազյանը մշտապես ընդգրկում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն իր համերգային ծրագրերում:  Բացի դասական դաշնակահարի կարիերիայից բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր ժանրերում իր սեփական պրոգ/ռոք/ֆոլկ տրիոյի հետ, որտեղ նա դաշնակահար, երգիչ և կոմպոզիտոր է: Նա նաև ստեղծագործել է «Հովնան» թատերական ներկայացման համար:

2024-2025թթ. ԱՄՆ Թեքսաս նահանգում Van Cliburn Concert Hall-ում հանդես է եկել իր հերթական մեծ մենահամերգներով:

Հաշվի առնելով Մարտին Շահբազյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանվույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Մարտին Շահբազյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    30.05.2025 - 14.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1565

Print

Suggestions

Օդյաննա Համբարձումյան

10.06.2025

Հրաշալի նախաձեռնություն է: Հաշվի առնելով Մարտին Շահբազյանի անցած ուղին և ունեցած ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում՝ կարծում եմ, նա մշակույթի ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: Առաջարկում եմ նման մարդկանց, պարտադիր զինծառայությունից ազատել, սակայն նրանց ներուժն օգտագործել թեկուզ ռազմական կամ զինվորական այլ նախաձեռնություններում. օրինակ՝ բանակում մշակութային միջոցառումներով հանդես գալուն և այլն:

Օդյաննա Համբարձումյան

10.06.2025

Հրաշալի նախաձեռնություն է: Հաշվի առնելով Մարտին Շահբազյանի անցած ուղին և ունեցած ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում՝ կարծում եմ, նա մշակույթի ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: Առաջարկում եմ նման մարդկանց, պարտադիր զինծառայությունից ազատել, սակայն նրանց ներուժն օգտագործել թեկուզ ռազմական կամ զինվորական այլ նախաձեռնություններում. օրինակ՝ բանակում մշակութային միջոցառումներով հանդես գալուն և այլն:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: