«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 482-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ ազատությունից զրկման կամ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
15.04.2025 - 01.05.2025
-
Type
Law
-
Area
Justice, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 2122
Print