ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_________ 2025 թվականի N _________-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն Հավելված N1-ի:
- Հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն Հավելված N2-ի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման՝
1) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Փորձաքննության ենթակա ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը մշակում է նախաձեռնողը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա) ունենալու դեպքում կամ Լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:».
2) հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1 Փորձաքննության ներկայացվող ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ստորագրված լինի նախաձեռնողի և տվյալ հաշվետվության մշակման գործունեությունում ներգրավված բոլոր մասնագետների կողմից:»:
- 3. Շրջակա միջավայրի նախարարին հանձնարարել սույն որոշման Հավելված N1-ի 5-րդ կետով և Հավելված N2-ի 5-րդ կետով նախատեսված լիցենզավորող հանձնաժողովների կազմերն ու կանոնադրությունները հաստատել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|