Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

-------- 2025 թվականի N __-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը որոշում է.

 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) 2-րդ կետում`

ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով.

բ) «դ» ենթակետում «և կատարողական թերթի» բառերը հանել:

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«4. Մուրհակի տրամադրման հիմքը Հայաստանի Հանրապետության դատարանի (այսուհետև` դատարան), Հայաստանի Հանրապետությունում ստեղծված միջնորդ դատարանի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա միջնորդ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտն է և կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը:»:

3) 5-րդ կետում՝

ա) «ա» ենթակետում «(կատարողական թերթը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերը փոխարինել «(կատարման ենթակա ակտը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերով.

բ) «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «գ) կատարման ենթակա ակտը ներկայացնելուց հետո մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը պարտատիրոջ կամ վերջինիս իրավահաջորդի (ժառանգի) կողմից (այսուհետև` պարտատեր) միջնորդություն է ներկայացվել կատարողական վարույթը ավարտելու մասին։».

գ) «դ» ենթակետերում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտը» բառերով:

4) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը նախարարությունում ուղղակիորեն կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստացվելուց հետո սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանների բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ թեև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակի վճարում նախատեսող սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններն առկա են, սակայն կատարման ենթակա ակտը ստացվելուց մեկ ամսվա ընթացքում բյուջետային ծախսերը կարգավորող օրենքով սահմանված առաջնահերթ ծախսերի իրականացման կապակցությամբ անհնար է կատարել տվյալ վճարումը, նախարարությունը պարտավոր է տվյալ պարտատիրոջ անունով, իսկ կատարողական վարույթի շրջանակներում օրենքով սահմանված կարգով ձևակերպված իրավահաջորդության դեպքում` նոր պարտատիրոջ անունով կազմել համապատասխան գումարի անվանական արժեքով մուրհակ և կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը ստանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում այն առձեռն կամ պատվիրված փոստով տրամադրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` պարտատիրոջը (մուրհակատեր) հանձնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

  • Discussed

    01.04.2025 - 16.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 406

Print