«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------- 2025 թվականի N __-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 246-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» N 1495-Ն որոշումը:
2. Սահմանել, որ եթե հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է այնպիսի կատարողական վարույթով, որի նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի անցումային դրույթների, կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը, ապա հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է մինչև ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլխի կանոններով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Discussed
01.04.2025 - 16.04.2025
-
Type
Decision
-
Area
Compulsory enforcement of judicial acts
-
Ministry
Ministry of Justice
Views 382
Print