«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 246-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» N 1495-Ն որոշումները:
-
Discussed
01.04.2025 - 16.04.2025
-
Type
Decision
-
Area
Compulsory enforcement of judicial acts
-
Ministry
Ministry of Justice
Views 1867
Print