Add to favourites

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

60%40%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

          1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

          «Պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 4․1-ին մասի և ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1159-Ա որոշման հավելվածի 1-ին կետի կատարման անհրաժեշտությունից։ Օրենքով Կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկը, որոնց պարտադիր պետք է մասնակցեն ավագ և միջին բուժաշխատողները՝ հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում։

     Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ։ Նշված ՇՄԶ կրեդիտնեը բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով և այլն։ Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի։ Սակայն, ներկայումս, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։

 2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով հաստատվել է պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկը, որի մեջ ներառվել են «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» և «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ ՀՀ օրենսդրություն» դասընթացները։ Ընդ որում, նախագծով տրվել է նշված դասընթացների համար ծրագրային նկարագրություն, որին անհրաժեշտ է հետևել դասընթացները կազմակերպելիս։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարոթւյան կողմից հաստատված ցանկում նախատեսված դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

        Նախագիծը կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 23․1-ին կետի կատարման հետ և ուղղված է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի որակավորման բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

  • Discussed

    31.03.2025 - 15.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 603

Print

Suggestions

Սամվել Սահակյան

06.04.2025

Հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, անհրաժեշտ է ավագ բուժաշխատողների համար պարտադիր դարձնել ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը՝ ապահովելով թե խաղաղ ժամանակ, և թե տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։ Առաջարկում եմ Նախագծի հավելվածում ավելացնել․ 3․ Ռազմաբժշկական փորձաքննություն. Ծրագրի նկարագիր․ դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Առարկան ուսումնասիրելուց հետո ավագ բուժաշխատողը պետք է՝ Գիտենա՝ 1. ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակը, մարմինները, 2. ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը զինապարտների, զինծառայողների, ՌՈւՀ-երի դիմորդների համար, 3. ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում կայացրած փորձաքննական եզրակացությունների տեսակները, նրանց կիրառման կարգը: Կարողանա․ 1. Ճիշտ կազմակերպել զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությունը: 2. Ձևակերպել փորձաքննական բժշկական փաստաթղթերը: 3. Զարգացնել կլինիկական մտածողությունը: Ծանոթ լինի 1. ռազմաբժշկական փորձաքննության հետագա զարգացման կարևոր ուղղությունների հետ, 2. մասնագիտական վնասակար գործոնների ազդեցության տակ առաջացած ախտահարումների ռազմաբժշկական փորձաքննության կատարելագործման հետ: Ուսուցանվող գիտելիքների շրջանակ․ Թեմա 1. Ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակն ու մարմինները Ռազմաբժշկական փորձաքննության էությունը և նպատակը, Ռազմաբժշկական փորձաքննության մարմինները: Թեմա 2. Ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը Զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների ռազմաբժշկական փորձաքննությունը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտություն, ռազմաբժշկական փորձաքննությունը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննույթյան կազմա-կերպումը, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների փորձա-քննության կազմակերպումը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպումը, զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվողների և դրանց հետ աշխատող զինծառայողների ու ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը Թեմա 3. Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունները Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների տեսակները, ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները գրանցելու կարգը Տևողությունը՝ 20 ժամ 20 ՇՄԶ կրեդիտ։ Թիրախային լսարան՝ ավագ բուժաշխատողներ։

See more