Սամվել Սահակյան
06.04.2025
Հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, անհրաժեշտ է ավագ բուժաշխատողների համար պարտադիր դարձնել ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը՝ ապահովելով թե խաղաղ ժամանակ, և թե տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։ Առաջարկում եմ Նախագծի հավելվածում ավելացնել․ 3․ Ռազմաբժշկական փորձաքննություն. Ծրագրի նկարագիր․ դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Առարկան ուսումնասիրելուց հետո ավագ բուժաշխատողը պետք է՝ Գիտենա՝ 1. ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակը, մարմինները, 2. ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը զինապարտների, զինծառայողների, ՌՈւՀ-երի դիմորդների համար, 3. ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում կայացրած փորձաքննական եզրակացությունների տեսակները, նրանց կիրառման կարգը: Կարողանա․ 1. Ճիշտ կազմակերպել զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությունը: 2. Ձևակերպել փորձաքննական բժշկական փաստաթղթերը: 3. Զարգացնել կլինիկական մտածողությունը: Ծանոթ լինի 1. ռազմաբժշկական փորձաքննության հետագա զարգացման կարևոր ուղղությունների հետ, 2. մասնագիտական վնասակար գործոնների ազդեցության տակ առաջացած ախտահարումների ռազմաբժշկական փորձաքննության կատարելագործման հետ: Ուսուցանվող գիտելիքների շրջանակ․ Թեմա 1. Ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակն ու մարմինները Ռազմաբժշկական փորձաքննության էությունը և նպատակը, Ռազմաբժշկական փորձաքննության մարմինները: Թեմա 2. Ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը Զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների ռազմաբժշկական փորձաքննությունը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտություն, ռազմաբժշկական փորձաքննությունը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննույթյան կազմա-կերպումը, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների փորձա-քննության կազմակերպումը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպումը, զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվողների և դրանց հետ աշխատող զինծառայողների ու ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը Թեմա 3. Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունները Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների տեսակները, ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները գրանցելու կարգը Տևողությունը՝ 20 ժամ 20 ՇՄԶ կրեդիտ։ Թիրախային լսարան՝ ավագ բուժաշխատողներ։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.