Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հովհաննես Ստեփանյան 01.04.2025 12:12:51 | Առաջարկում եմ 1-ին կետի 1․1 ենթակետի 11-րդ պարբերության Kիսամյակային և տարեկան գնահատականները հաստատվում են ուսուցչի կողմից համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրով՝ հաշվի առնելով այդ օրերին համակարգի ծանրաբեռնվածությունը | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
2 | Alisa Ishkhanyan 01.04.2025 12:42:22 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել 5 աշխատանքային օրով | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
3 | Ելենա Հակոբյան 01.04.2025 12:44:21 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրով | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
4 | Շուշանիկ Մուրադյան 01.04.2025 12:50:33 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրով | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
5 | Սուզաննա Իսկանդարյան 01.04.2025 12:50:49 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրով | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
6 | Ասյա Ավագյան 01.04.2025 19:57:26 | Նախատեսվող փոփոխության մեջ նշվում է՝ Տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում կարող է փոփոխություն կատարել հիմնավոր պատճառաբանության առկայության դեպքում՝ միայն մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ուսուցչի կողմից գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում։ Իմ կարծիքով ոչ ոք իրավունք չպետք է ունենա ուսուցչի նշանակած ու հաստատած գնահատականը փոփոխելու, անգամ տնօրենը՝ մանկխորհի որոշման առկայության դեպքում։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարց է, ավելին՝ ուսուցչի հեղինակության ու նրա նշանակած գնահատականի վստահելիության հարց է, որը կարող է տեղի-անտեղի շահարկումների առիթ դառնալ; Կարելի է ընթացքում հետևել գնահատականներին, բայց ուսուցչի՝ արդեն հաստատած գնահատականը փոխել անթույլատրելի է․ դա կարող է նախադեպ դառնալ ու հետագայում նաև որպես "զենք" օգտագործվել ուսուցչի դեմ։ Իր կողմից հաստատված գնահատականը պետք է փոխի միայն այն նշանակած ուսուցիչը, այն էլ այն դեպքում, եթե մեխանիկական կամ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն դիտարկման համար: Սույն կարգավորումը նախատեսվել է՝ սովորողի լայագույն շահը հաշվի առնելու դիրքորոշմամբ: | |
7 | Ինգա Վարդանյան 01.04.2025 22:54:47 | 11-րդ կետում հարկավոր է մատնանշել ոչ թե օրացույցային այլ աշխատանքային օրեր։ Նաև հարկավոր է 3 օրը դարձնել 5, քանի որ այդ օրերին տեխնիկական խնդիրները 10-ապատկվում են և մեկ գնահատականի հաստատումը տևում է 10 րոպեից մինչև 1 օր։ | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
8 | Օդյաննա Համբարձումյան 02.04.2025 14:56:17 | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի 1.1 ենթակետի 11-րդ պարբերության նոր խմբագրությամբ առաջարկվում է ուսուցիչներին կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատել համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Այս ժամկետն իրատեսական չէ՝ հաշվի առնելով այդ օրերին ծանրաբեռնվածության պատճառով համակարգի խափանումները: Նախագծի հիմնավորման մեջ եռօրյա ժամկետի մասին ոչինչ չկա գրված և դժվար էլ կլինի այդ ժամկետը հիմնավորելը: Ուստի, առաջարկում եմ եռօրյա ժամկետը դարձնել 5 աշխատանքային օր, ինչը փոքր-ինչ կդյուրինացնի ուսուցիչների գործը: | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
9 | Ազնիվ Սահակյան 03.04.2025 13:46:36 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրով։ | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
10 | Արմինե Պողոսյան 03.04.2025 19:42:42 | Վերը նշած նախագծի 1.1 ենթակետի 11-րդ պարբերության նոր խմբագրությամբ առաջարկվում է ուսուցիչներին կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատել համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Ես առաջարկում եմ եռօրյա ժամկետը դարձնել հինգ կամ վեցօրյա, որովհետև գնահատականները հաստատելու օրերին համակարգը խիստ ծանրաբեռնված է լինում, և ուսուցիչները գուցե չհասցնեն աշխատանքը կատարել սահմանված երեք օրերի ընթացքում։ Ինչ վերաբերում է սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները հստակեցնելուն, ապա դրական եմ համարում այն փաստը, որ գնահատական ուղղելու հնարավորություն թե՛ տնօրենությանը, թե՛ ուսուցչին տրվի, քանի որ համացանցի հետ աշխատելու պայմաններում կարող են լինել վրիպումներ, տեխնիկական թերացումներ, խափանումներ և այլն։ Իսկ կանոնները, իմ կարծիքով, պիտի էնպես մշակվեն, որ չվնասեն դպրոցի, տնօրենության և ուսուցչի հեղինակությանը։ Ի վերջո դպրոցը և՛ կրթվելու, և՛ դաստիարակվելու դարբնոց է, որի գլուխ կանգնած տնօրենը և նրա աշխատակիցները հեղինակություն պիտի լինեն աշակերտի ու ծնողի համար։ | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
11 | Զարուհի Պետրոսյան 03.04.2025 19:58:12 | Առաջարկում եմ եռօրյա ժամկետը փոխարինել հինգ աշխատանքային օրվա ժամկետով:Հիշենք առաջին կիսամյակի ամփոփման ժամանակ առաջացած խնդիրները, երբ մեկ գնահատակսն պահպամելը տևում էր ժամեր: | Չի ընդունվել՝ այն հիմնավորմամբ, որ եռօրյա ժամկետում ուսուցչից ընդամենը պահանջվում է մուտք գործել համակարգ և հաստատել հաշվարկված գնահատականները, որի համար ավելի երկար ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ: | |
12 | Մարի Ավետիսյան 03.04.2025 21:04:29 | Այս ընթացակարգը, որտեղ համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է գնահատականները, իսկ ուսուցիչը պետք է դրանք հաստատի 3 օրվա ընթացքում, արդյունավետ է, բայց առաջացնում է ավելորդ ժամանակային ճնշում ուսուցիչների վրա։ Տնօրենին փոփոխություններ կատարելու իրավունք տալը, եթե հիմնավոր պատճառներ կան, կարող է նպաստել արդարությանը, սակայն նաև բերում է բյուրոկրատական դժվարություններ և կարող է դանդաղեցնել հետագա գործընթացը։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |
13 | Կարինե Եղիշյան 05.04.2025 16:19:46 | Առաջարկում եմ նշված եռօրյա ժամկետում ուշադրություն դարձնել տեխնիկական խնդիրները վերացնելու վրա՝ ապահովելու համար ուսուցիչների անխոչընդոտ աշխատանքը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:17:57 | Հիանալի նախագիծ է։ Առաջարկում եմ՝ ԴԿՏ համակարգում թեմատիկ պլանները իրարից անջատ բաժիններով չլրացվեն, այլ՝ միասնական ՝ մեկ նիշքով ներբեռնվեն, որպեսզի որևէ դասի բացթողումը խմբագրելիս բարդություն չառաջանա։ Խմբագրման ժամանակ ավտոմատ թեմատիկ պլանից գրանցումը փոխվի։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն: Դիտարկումը կքննարկվի: | |
15 | Նարա Սիմոնյան 06.04.2025 02:11:23 | Քննարկվող նախագծի 1.1 ենթակետի 11-րդ պարբերության նոր խմբագրությամբ առաջարկվում է ուսուցիչներին կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատել համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Ես առաջարկում եմ եռօրյա ժամկետը դարձնել հնգօրյա,որովհետև գնահատականները հաստատելու օրերին համակարգը խիստ ծանրաբեռնված է լինում, և ուսուցիչները երբեմն չեն հասցնում գնահատականների հաստատումը կատարել սահմանված երեք օրերի ընթացքում։ Իսկ եթե, այնուամենայնիվ ,եռօրյա ժամկետը անփոփոխ է, առաջարկում եմ բարելավել համակարգի աշխատանքը, որպեսզի այդ օրերին աշխատի անխափան։ Ինչ վերաբերում է սովորողների գնահատականները ուղղելու հնարավորությանը, ապա այն դրական է, սակայն հնարավորություն պետք է տրվի թե՛ տնօրենին և թե՛ ուսուցչին, քանի որ երբեմն լինում են վրիպումներ, համակարգի տեխնիկական թերացումներ, համացանցի խափանումներ ։ | Ընդունվել է ի գիտություն, կքննարկվի: | |
16 | Թամարա Մկրտչյան 06.04.2025 19:45:38 | Կարծում եմ՝ գնահատականների փոփոխությունը լուրջ հիմնավորմամբ կարևոր է, քանի որ երբեմն ուսուցչի անուշադրության պատճառով տուժում է աշակերտը։ Նմանատիպ բազմաթիվ օրինակների, ցավոք, հանդիպել եմ պրակտիկայում, բայց ելնելով աշակերտի շահից՝ գուցե կարելի է խմբագրված տեքստում նշել ոչ թե գնահատականի փոփոխություն, այլ բարձրացում։ | Չի ընդունվել, քանի որ որոշ իրավիճակներում կարող է առկա լինել նաև գնահատական իջեցնելու անհրաժեշտություն՝ հիմնավորմամբ: | |
17 | Լուսինե Հովհաննիսյան 08.04.2025 14:48:05 | Ներկայացված նախագիծը կարևոր և ժամանակին արված փոփոխություն է, որն ուղղված է հատկապես գնահատման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Գնահատականների ավտոմատ հաշվարկման և հաստատման հստակ ժամկետների սահմանումը նպաստում է աշխատանքների կազմակերպվածությանը եւ ուսուցիչների պատասխանատվության բարձրացմանը։ Եվ վերջապես, ժամկետների հստակեցումը թույլ է տալիս մեզ՝ ուսուցիչներիս առավել լավ պլանավորել աշխատանքները դպրոցում։ Այս նախագիծը, կարծում եմ, արժանի է դրական գնահատականի։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |
18 | Ստելլա Մկրտչյան 08.04.2025 21:05:14 | Քննարկվող նախագծի համաձայն՝ եռօրյա ժամկետում էլեկտրոնային դասամատյանում հաճախումները և գնահատականների գրանցումը հաստատելը ուսուցչի համար ժամանակատար և բարդ աշխատանք չէ։ Բայց գնահատականներ հաստատելու օրերին համակարգը խիստ ծանրաբեռնված է լինում, շատ դանդաղ է աշխատում, ինչն էլ լրացուցիչ ժամանակ է խլում և խոչընդոտում ուսուցչի աշխատանքը ։ Առաջարկում եմ վերացնել համակարգի տեխնիկական խնդիրները և բարելավել համակարգի աշխատանքը։ Շնորհակալություն ։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
19 | Գոհար Մանուկյան 08.04.2025 21:55:24 | Իմ կարժիքով՝ԴԿՏ համակարգը կարիք ունի բարելավման,ուստի ելնելով և սովորողների ,և ուսուցիչների շահերից՝առաջարկում եմ վերանայել թեմատիկ պլանների ներբեռնումը համակարգում:Որևէ դասաժամի բացթողումը և հետագա խմբագրումը բերում է բարդության առաջացման,ինքս բախվել եմ այդ խնդիրին/կիսամյակը չփոխելու /1-2/պատճառով ստիպված եմ եղել ջնջել 50դ/ժամը և նորից լրացրել,ուստի առաջարկում եմ թեմատիկ պլանները միասնական բաժիններով լրացվեն:Անցումը դասի պլանից՝ թեմատիկ պլան լինի մեկ պատուհանին,ոչ թե անընդհատ ժամանակատար փոփոխությամբ: | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
20 | Գոհար Մանուկյան 08.04.2025 21:55:26 | Իմ կարժիքով՝ԴԿՏ համակարգը կարիք ունի բարելավման,ուստի ելնելով և սովորողների ,և ուսուցիչների շահերից՝առաջարկում եմ վերանայել թեմատիկ պլանների ներբեռնումը համակարգում:Որևէ դասաժամի բացթողումը և հետագա խմբագրումը բերում է բարդության առաջացման,ինքս բախվել եմ այդ խնդիրին/կիսամյակը չփոխելու /1-2/պատճառով ստիպված եմ եղել ջնջել 50դ/ժամը և նորից լրացրել,ուստի առաջարկում եմ թեմատիկ պլանները միասնական բաժիններով լրացվեն:Անցումը դասի պլանից՝ թեմատիկ պլան լինի մեկ պատուհանին,ոչ թե անընդհատ ժամանակատար փոփոխությամբ: | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
21 | Գոհար Մանուկյան 08.04.2025 22:13:50 | Կարծում եմ՝գնահատականների ՝ԴԿՏ համակարգ փոխանցելու ժամկետը պիտի երկարացվի:Գնահատականը պիտի փոխանցվի ոչ թե 3 ,այլ 5 աշխատանքային օրում՝ելնելով երբեմն չնախատեսված իրավիճակներով: | Գնահատականը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով, ուսուցիչը միայն հաստատում է այն, հետևաբար ժամկետը երկարաձգերը նպատակահարմար չէ: | |
22 | Լաուրա Ավետիսյան 09.04.2025 11:02:11 | Իմ կարծիքով, նախևառաջ աշակերտի գնահատականներին հասանելիություն պետք է ունենա միայն տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը։ Հաջորդը, ուսուցչի աշխատանքի թափանցիկությունն ապահովելու և գնահատականների՝ հնարավոր փոփոխություններից խուսափելու համար ցանակալի է, որ մատյանի ամբողջական էջը տեսանելի լինի տվյալ դասարանի բոլոր ծնողներին և աշակերտներին. չէ՞ որ օրենսդրական բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն, առաջին հերթին, ի շահ աշակերտի։ | Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը՝ դասարանի բոլոր ծնողների և աշակերտների համար մատյանի ամբողջական էջը հասանելի դարձնելը նպատակահարմար չէ: | |
23 | Լյուբա Հովհաննիսյան 09.04.2025 14:45:55 | Շատ հեշտացվել է ուսուցչի էլ մատյան լրացնելը, նայց առաջարկում եմ տնային աշխատանքի համար թեմատիկ պլանում ևս տեղ հատկացվի, որպեսզի դա էլ ավտոմատ կերպով լրացվի ( իհարկե խմբագրելու, փոփոխելու հնարավորությամբ)։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
24 | Անուշ Միքայելյան 09.04.2025 18:38:06 | Հրաշալի նախագիծ է։ Առաջարկում եմ փոխել եռօրյա ժամկետը հնգօրյա ժամկետով, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով համակարգը կիսամյակի ամփոփման ժամանակ շատ դանդաղ է աշխատում։Իսկ շտկման հնարավորությունպետք է ունենան և՛ տնօրենը, և ՛ ուսուցիչը քանի որ անճշտությունները հաճախ անխուսափելի են։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |
25 | Yervand Voskanyan 10.04.2025 00:15:24 | Ուսուցչի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաստատման համար նախատեսված եռօրյա ժամկետը /պարտադիր պետք է նշել՝ երեք աշխատանքային օրվա/ լիովին իրատեսական կլինի, եթե համակարգը անխափան աշխատի: Որքան էլ ուսուցիչը լինի պարտաճանաչ, իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում հնարավոր է չնախատեսված իրավիճակ ստեղծվել: Ողջունելի է այն հանգամանքը, որ եռօրյա ժամկետում ուսուցչի կողմից գնահատականները չհաստատելու դեպքում կարող է դիմել տնօրենին՝ լիազոր մարմնից գնահատականները հաստատելու թույլտվություն ստանալու նպատակով: Ինչ – ինչ պատճառով դասավանդող ուսուցչի կողմից սխալմամբ հաստատված գնահատականը կարող է փոխվել միայն ու միայն այդ ուսուցչի կողմից: Տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում փոփոխություն կարող է կատարել դասավանդող ուսուցչի համաձայնությամբ, այլապես ուսուցիչը գնահատման գործընթացում կկորցնի իր հեղինակությունը: Չէ՞ որ միայն դասավանդող ուսուցիչն է ճիշտ գնահատում սովորողի առաջադիմությունը: Ավելին՝ հետագայում գնահատականի այդ փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ- ծնող փոխհարաբերության վրա. կթուլանա այդ շղթայի համագործակցությունը ի վնաս և՛ աշակերտի, և՛ ուսուցչի: | Շնորհակալություն դիտարկման համար: Փոփոխություններ կատարելու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում՝ դիտարկելով նաև դասավանդող ուսուցչի տեսակետը: |