Under development
ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին
-
5 - Agree
-
2 - Disagree
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարութան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 42 նիստի արձանագրության 12-րդ կետի 2-րդ ենթակետով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի.
բ) 2018-2026թթ. միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N2 հավելվածի:
2. Հանձնարարել հավելված N2-ում ներգրավված պատասխանատու և համակատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատաքների մասին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություն հավելված N2-ով հաստատվող պլան ժամանակացույցի միջոցառումների իրականացման մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
04.04.2018 - 25.04.2018
-
Type
Decision
-
Area
Healthcare, Security, Education and science, State revenue, Nature protection, Energy and natural resources, Nuclear safety, Financial
Views 8527
Print