Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարութան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 42 նիստի արձանագրության 12-րդ կետի 2-րդ ենթակետով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հաստատել՝

ա) ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման           ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի.

բ) 2018-2026թթ. միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N2 հավելվածի:

2.   Հանձնարարել հավելված N2-ում ներգրավված պատասխանատու և համակատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատաքների մասին:

3.   Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություն հավելված N2-ով հաստատվող պլան ժամանակացույցի միջոցառումների իրականացման մասին:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    04.04.2018 - 25.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Безопасность, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Ядерная безопасность, Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8529

Принт