Add to favourites
«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
12 - Agree
-
15 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անի Արզիկյան 03.04.2025 16:39:13 | Նախագծում նշվում է, որ տնօրենը կարող է ազատվել աշխատանքից ցածր կատարողականի, կամ աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով, առաջարկում եմ սահմանել հատուկ օբյեկտիվ և չափելի ցուցանիշներ, որոնք կորոշեն, թե ինչ է համարվում <<ցածր կատարողական>>։ Սա կօգնի խուսափել սուբյեկտիվ մեկնաբանություններից։ | Հայտնում եմ, որ ներկայում մշակվում է և համապատասխան կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման նաև «Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծիը: | |
2 | Անի Արզիկյան 03.04.2025 16:39:13 | 5-ամյա ժամկետը կարող է ընդհանուր դեպքերում արդյունավետ լինել, սակայն որոշ դեպքերում խնդիրները կարող են ավելի արագ կամ ավելի դանդաղ լուծվել, ուստի առաջարկում եմ ներդնել գնահատման մեխանիզմներ և ժամկետը վերանայել՝ կախված դպրոցի առաջընթացից։ | Հայտնում եմ, որ ներկայում մշակվում է և համապատասխան կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման նաև «Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծիը: | |
3 | Անահիտ Մազմանյան 03.04.2025 23:07:29 | Գործող կարգով տնօրենի թափուր հաստիքներում տարիներով մրցույթը չհաղթահարելով տնօրենի պարտականությունների կատարումը իրականացնում են ընդհանրապես չհավաստագրված անձիք : Առաջարկում եմ մինչև մրցույթի հաղթահարումը պարտականությունների կատարումը դնել այդ հաստատությունում այլ հավաստագրված ուսուցչի: Կամ որպես գործուղվող տնօրեն թեկուզ փորձաշրջանով առաջնությունը տալ տվյալ ուսումնական հաստատությունում հեղինակություն վայելող , հավաստագիր ունեցող ուսուցչին : | Նախագծով սահմանված է, որ գործուղվող անձի համար հավաստագրի առկայությունը պարտադիր պայման է: | |
4 | Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:28:49 | Հետաքրքիր առաջարկ է, բայց հինգ տարի հետո տվյալ տնօրենի մասնագիտական զարգացման աճ գրանցելու և գործազրկությունից խուսափելու համար որևէ ծրագիր մշակեք, որտեղ նրանք կառաջնորդեն տնօրենի նորընտիր թեկնածուներին՝ փորձի փոխանակմամբ առաջնորդական հմտություններով։ Կարելի է մշակել տնօրենի տարբեր գործառույթների ուղղություններ, որոնցով կզբաղվեն արդեն 5 տարի աշխատած տնօրենները։ Իհարկե ցանկալի է, որ նրանք մասնագիտական աճ գրանցեն և էլի աշխատեն իրենց դպրոցներում։ | ||
5 | Ռուզան Բեգոյան 07.04.2025 17:18:53 | Ներկայումս գործող ընթացակարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին ներկայացվող պահանջները(հավաստագիր,զարգացման ծրագիր, հարցազրույց) և չափանիշները շատ բարձր են,պատասխանատվությունը` մեծ, այդ պատճառով էլ որակյալ կադրերի 《սով 》է առաջացել։Կարծում եմ` այս նախագծի ընդունման դեպքում փոքր֊ինչ կարող է մեղմվել իրավճակը, եթե իհարկե լինեն գործուղման պատրաստ հավակնորդներ։Բայց դրանով ընդհանուր պատկերը չի շտկվի, որովհետև աստիճանաբար մյուս դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետների ավարտին զուգահեռ ավելանալու է թափուր հաստիքների թիվը։ | Ընդունվել է ի գիտություն: Սա խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող համալիր գործողություններից մեկն է: |