«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման նախաբանը ««Նորմատիվ» բառից առաջ լրացնել ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը,» բառերով․
- Որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում հանել «ֆիզիկական և», «ֆիզիկական անձ կամ», «ծրագրի շահառու ֆիզիկական անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես իր անունով» և «կամ ծրագրի շահառու անհատ ձեռնարկատերը՝ որպես ֆիզիկական անձ» բառերը․
- Որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «համակարգ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ խաղողի այգիների» բառերը, «կարող գերազանցել 100 հա-ը» բառերը փոխարինել «սահմանափակվում» բառով, իսկ «դեպքում՝» բառից հետո լրացնել «չի կարող գերազանցել» բառերը․
- Որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «0․5-100» թիվը փոխարինել «0․5 և ավելի» բառերով․
- Որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետում հանել «, ընդ որում՝ ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները» բառերը․
- Որոշման հավելվածի 15-րդ կետը «առանց կապալառու կազմակերպության։» բառից հետո լրացնել « Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն կարող է ծրագիրը իրականացնել տարբեր կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագիր կնքելով մի քանի կապալառուների հետ (տարբեր աշխատանքների համար՝ հողային, ոռոգման արդիական կամ կարկտապաշտպան համակարգերի ներդրման, ջրավազանի կառուցման աշխատանքներ, անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերման), իսկ անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից։» նախադասությամբ․
- Որոշման հավելվածի 15-րդ կետում հանել «(կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի՝ համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող)» բառերը, իսկ «ենթակա չէ։» բառերից հետո լրացնել «Կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի (այգեհիմնման դեպքում՝ ագրոնոմիական, հիդրոտեխնիկական, իսկ կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև շինարարության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում՝ հիդրոտեխնիկական, առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ շինարարության)՝ համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող։» նախադասությունը․
- Որոշման հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «է», 4-րդ ենթակետի «ժա» և «ժբ», ինչպես նաև 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժ» պարբերությունները «շահագործման» բառից հետո լրացնել «(համակարգը կապալառուի կողմից ձեռք բերված լինելու դեպքում)» բառերով․
- Որոշման հավելվածի 23-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, ինչպես նաև 24-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել համապատասխանաբար նոր «ը», «ժգ» և «ժդ» պարբերություններով հետևյալ բովանդակությամբ․
«10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերման կամ տարբեր կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված, միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը․»․
- Որոշման հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում հանել «ֆիզիկական անձանց այդ թվում՝» և «ֆիզիկական անձանց համար» բառերը․
- Որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությունը «25» թվից հետո լրացնել «կամ 60» բառերով․
- Որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «թ» պարբերությունը «կապալառուի» բառից հետո լրացնել «(ենթակապալառուի)» բառով․
- Հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետում հանել «կապալառուի կողմից» բառերը․
- Հավելվածի 24-րդ կետի 15․1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«15․1) ծրագրի շրջանակում 0․5-3 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում՝ 40 %-ը՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի համապատասխանաբար 75 կամ 40 %-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն.»։
- Սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 9-րդ ենթակետերի դրույթները տարածվում են 2024 թվականի նոյեմբերի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
26.03.2025 13.04.2025 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 532
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.