ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1755-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում վերադարձվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված սույն որոշման 1-ին կետով հաստատված այն ապրանքների վրա, որոնք փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով Հայաստանի Հանրապետությունից վերադարձվում են գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար՝ այն Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու պայմանով, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող կամ պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ վերանորոգման (կամ փոխարինման) նպատակով տեղափոխվող և հետագայում Հայաստանի Հանրապետություն վերադարձվող, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 730840 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սև մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.»:
2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2․1 Թույլատրել ընդհանուր մինչև 400 տոննա ԱՏԳ ԱԱ 7404 00 990 0 դասակարգչին համապատասխանող պղնձի, երկաթի և նիկելի (5% և ավելի) պարունակությամբ համաձուլվածքներից ջարդոնի և (կամ) թափոնի, ինչպես նաև՝ ԱՏԳ ԱԱ 8109 39 000 0 դասակարգչին համապատասխանող մինչև 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի կամ թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Duration
25.03.2025 09.04.2025 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 344
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.