Add to favourites

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի փոփոխություններ և լրացումեր՝ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ընթացքը պատշաճ և  արդյունավետ ապահովելու համար:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ներդրվել է այդ համակարգով հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ներկայացման բաղադրիչ, իսկ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ այդ մասով ընթացակարգային նորմեր առկա չեն։ Բացի այդ առաջացել են մի շարք դեպքեր, երբ հայտարարատուների կողմից հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ այդ անհամապատասխանություններն իրավասու մարմինների կողմից հայտնաբերված են եղել, սակայն Հանձնաժողովի ընդունած որոշմամբ պարտադիր պայման է հանդիսանում քրեական գործի հարուցված լինելը:

 

  1. Առաջարկվողկարգավորմանբնույթը

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  առաջարկվում է.

  1. Սահմանել, որ հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայտվել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած այլ անձի կողմից և որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է որևէ չավարտված քրեական վարույթ կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ», որտեղ որպես ապացույց կարող են օգտագործվել հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը, կամ Հանձնաժողովում իրականացվում է հայտարարատու պաշտոնատար անձի կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում կամ վերլուծություն կամ առկա է նախաձեռնված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
  2. Սահմանել հնարավորություն ուղղման դիմումները ներկայացնել նաև  հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով:

    4. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշմամբ սահմանվող կարգավորումները համահունչ դարձնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ներդրված առկա գործիքակազմին և Հանձնաժողովի ներկայիս պրակտիկայի ընթացքում բացահայտված դեպքերի ընդհանուր տրամաբանությանը՝ ապահովելով նաև գործընթացի պատշաճ  իրականացումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Որոշման փոփոխությունը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

 

  1. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Որոշման փոփոխության ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

  • Duration

    24.03.2025 08.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 388

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.