ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի փոփոխություններ և լրացումեր՝ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ընթացքը պատշաճ և արդյունավետ ապահովելու համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ներդրվել է այդ համակարգով հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ներկայացման բաղադրիչ, իսկ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ այդ մասով ընթացակարգային նորմեր առկա չեն։ Բացի այդ առաջացել են մի շարք դեպքեր, երբ հայտարարատուների կողմից հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ այդ անհամապատասխանություններն իրավասու մարմինների կողմից հայտնաբերված են եղել, սակայն Հանձնաժողովի ընդունած որոշմամբ պարտադիր պայման է հանդիսանում քրեական գործի հարուցված լինելը:
- Առաջարկվողկարգավորմանբնույթը․
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.
- Սահմանել, որ հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայտվել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած այլ անձի կողմից և որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է որևէ չավարտված քրեական վարույթ կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ», որտեղ որպես ապացույց կարող են օգտագործվել հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը, կամ Հանձնաժողովում իրականացվում է հայտարարատու պաշտոնատար անձի կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում կամ վերլուծություն կամ առկա է նախաձեռնված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
- Սահմանել հնարավորություն ուղղման դիմումները ներկայացնել նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով:
4. Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշմամբ սահմանվող կարգավորումները համահունչ դարձնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ներդրված առկա գործիքակազմին և Հանձնաժողովի ներկայիս պրակտիկայի ընթացքում բացահայտված դեպքերի ընդհանուր տրամաբանությանը՝ ապահովելով նաև գործընթացի պատշաճ իրականացումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման փոփոխությունը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
- Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին․
Որոշման փոփոխության ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Տևողություն
24.03.2025 08.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 262
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: