Հիշել նախագիծը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

_____________________2025 թվական

N __

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
  2. Որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում, ինչպես նաև Որոշման N 2 հավելվածի 3-րդ և 5-րդ կետերում «info@cpcarmenia.am հասցեով» բառերից հետո լրացնել «կամ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը:
  3. Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն արդեն իսկ այլ կերպ բացահայտված է Հանձնաժողովի համար կամ Հանձնաժողովի կողմից: Հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայտվել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած այլ անձի կամ պետական, կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է որևէ չավարտված քրեական վարույթ կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, որտեղ որպես ապացույց կարող են օգտագործվել հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը, կամ Հանձնաժողովում իրականացվում է հայտարարատու պաշտոնատար անձի կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում կամ վերլուծություն կամ ուսումնասիրություն կամ առկա է նախաձեռնված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ: «Հանձնաժողովը կարող է իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում հայտարարատուին առաջարկել ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը չի առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն»։

     4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ,

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ    ԿԱՏԱՐՈՂ` 

                                                                                         Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

 

ք. Երևան

 

 

     __________________ թվական:

 

  • Տևողություն

    24.03.2025 08.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 389

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: