<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
11 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման նախագծերի մշակման ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների ոլորտի լիազորված պետական մարմնի կողմից իրականացվում են բազմաթիվ ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական համակարգերի կառուցման ծրագրեր, որոնց շրջանակներում ձեռք բերված նախագծման խորհրդատվական ծառայությունները մատուցվում են առանց արտոնագրված ճարտարապետների ներգրավման:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հավելվածի աղյուսակներ 2-ում և 4-ում, միայն տրասպորտային և ինժեներական ենթակառուցվածքների աշխատանքային նախագծերի մշակման պարագայում նախագծերի ճարտարապետական մասի մշակման նկատմամբ բացառություն սահմանելու վերաբերյալ:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր
Կոմիտեն՝
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին> ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
-
Discussed
21.03.2025 - 05.04.2025
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 372
Print