Add to favourites

­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

21%79%

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

      «____ » __________________  2025 թ.                                               N_______-Ն

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանի հավելվածի․

1) աղյուսակ 2-ի և աղյուսակ 4-ի առաջին սյունակների «ճարտարապետական մաս» բառերը փոխարինել «ճարտարապետական մաս (բացառությամբ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի)» բառերով,

2) IV գլխի 5-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների։» բառերից հետո լրացնել նոր՝ «Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի ներքին հարդարման նվազագույն պահանջներ

«

N

Կատարման ենթակա աշխատանքների ցանկ

Շահագործման հանձնման ենթակա բնակարանի հարդարման նվազագույն պահանջներ

1․

Երկաթյա մուտքի դռան տեղադրում

պարտադիր

2․

Պատուհանների տեղադրում

պարտադիր

3․

Պատուհանագոգերի տեղադրում

ըստ պայմանագրի

4․

Ներքին պատերի (միջնորմների) տեղադրում

պարտադիր

5․

Ներքին պատերի (միջնորմների) գաջով կամ գիպսոնիտով հարդարում

պարտադիր

6․

Ներքին պատերի վերջնական հարդարում (ներկ, պաստառ և այլն)

ըստ պայմանագրի

7․

Հատակի հարթեցում

պարտադիր

8․

Հատակի երեսպատում (լամինատ, սալիկ, փայտ, մանրահատակ և այլն)

ըստ պայմանագրի

9․

Առաստաղների հարթեցում և հարդարում համապատասխան նյութով

պարտադիր

10․

Միջսենյակային դռների տեղադրում

ըստ պայմանագրի

11․

Ինժեներական հաղորդակցուղիների մոտեցում բնակարանի մուտքին

պարտադիր

12․

Ինժեներական հաղորդակցուղիների բաշխում բնակարանի ներսում

ըստ պայմանագրի

13․

Էլեկտրական վարդակների և անջատիչների տեղադրում

ըստ պայմանագրի

14․

Սանհանգույցի սալիկապատում

պարտադիր

15․

Սանհանգույցի տեխնիկական սարքերի տեղադրում

ըստ պայմանագրի

16․

Ներկառուցված գույքի նախատեսում

ըստ պայմանագրի

17․

Պատշգամբներում պատերի և հատակի վերջնական հարդարում

պարտադիր

» 

 պարբերությամբ։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                                                                       

                                                                     

  • Discussed

    21.03.2025 - 05.04.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 373

Print