Add to favourites

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

 Պետության կողմից միասնական քաղաքականության վարման և պետական բյուջեի  միջոցների նպատակային օգտագործման նպատակով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող սոցիալական ծրագրերի վերանայման անհրաժեշտություն է առաջացել: ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայան՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախսեր և ենթակա են փոխհատուցման:

 Նախատեսվում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի» 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահառուների՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորումը դադարեցնել՝ հաշվի առնելով, որ վերջիններս զինվորական ծառայողներ են, ովքեր կարող են օգտվել վճարված եկամտային հարկի գումարի վերադարձից:

  • Discussed

    13.03.2025 - 28.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 691

Print