«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
4 - Против
Պետության կողմից միասնական քաղաքականության վարման և պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործման նպատակով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող սոցիալական ծրագրերի վերանայման անհրաժեշտություն է առաջացել: ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայան՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախսեր և ենթակա են փոխհատուցման:
Նախատեսվում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի» 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահառուների՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորումը դադարեցնել՝ հաշվի առնելով, որ վերջիններս զինվորական ծառայողներ են, ովքեր կարող են օգտվել վճարված եկամտային հարկի գումարի վերադարձից:
-
Обсуждалось
13.03.2025 - 28.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 696
Принт