Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծ

12%88%

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----- -------------- 2025 թվականի N ------- -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝  կառավարությունը որոշում է.

       1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

      1) Որոշման Հավելված N 1-ում.

      ա. ՌՆ8. կետի Նկարագիր 1.-ի k. ենթակետում «N-պիրրոդիլինոն, 1-մեթիլ-2- պիրրոդիլինոն» բառերը փոխարինել «1-մեթիլ-2- պիրրոդիլինոն (N-մեթիլ-2- պիրրոդիլինոն) բառերով,

      բ. ՌՆ10. կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

      ա) նկարագրական մասում «ավիաշարժիչներ» բառից հետո լրացնել «, անդր-ուղեծրային թռչող սարք» բառերը,

      բ) g. ենթակետում ««ինքնաթիռների»» բառից հետո լրացնել «կամ ՌՆ10.j. կետում նշված «անդր-ուղեծրային թռչող սարքերի»» բառերը,

      գ) i. ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

      «j. «Անդր-ուղեծրային թռչող սարք» և հարակից սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված կամ փոփոխված բաղադրամասեր, ինչպիսիք են`

  1. «անդր-ուղեծրային թռչող սարք»,
  2. արձակող սարքեր, վերականգնման սարքավորումներ, վերգետնյա օժանդակող սարքավորումներ,
  3. ղեկավարման և վերահսկման համար նախագծված սարքավորումներ:»:

      դ) «Նկարագիր 3.»-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

      «Նկարագիր 3. ՌՆ10.a., ՌՆ10.d. և ՌՆ10.j. ենթակետերի նպատակների համար ռազմական նշանակության օգտագործման համար փոփոխված ոչ ռազմական «ինքնաթիռի», ավիաշարժիչների կամ «անդր-ուղեծրային թռչող սարքի» համար հատուկ նախագծված բաղադրամասերը ու հարակից սարքավորումները կիրառելի են միայն այն ռազմական բաղադրամասերի նկատմամբ և այն հարակից ռազմական սարքավորման համար, որոնք պետք են եղել ռազմական նշանակության օգտագործման համար փոփոխելու համար:

     ե) «Նկարագիր 4.»-ում «ՌՆ10. a. ենթակետում» բառերը փոխարինել «ՌՆ10. a. և ՌՆ10.j. ենթակետերում» բառերով,

     գ. ՌՆ19. Կետում կատարել հետևյալ փոփոխություններ ու լրացումը.

    ա) a., b. և c. ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

     « a. «Լազերային» զենքի համակարգեր, որոնք հատկանշված չեն ՌՆ19.f. ենթակետում:

  1. Մասնիկային ճառագայթային զենքի համակարգեր:
  2. Բարձր հզորության ռադիո հաճախականության (RF) զենքի համակարգեր:»:

        բ) «Նկարագիր 2.»-ից հետո լրացնել նոր տեխնիկական նկարագիր հետևյալ բովանդակությամբ՝

       «Տեխնիկական նկարագիր. ՌՆ19. կետի նպատակների համար 'զենքի համակարգերը' նախագծված են թիրախը վնասելու, ոչնչացնելու կամ առաջադրանքը ձախողելու համար:»,

        2) Որոշման Հավելված N 2-ում 7-րդ կետի 7-րդ ենթակետի բ. պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

        «գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:»:

         3) Որոշման Հավելված N 3-ում 7-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

        «գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:»:

         4) Որոշման Հավելված N 4-ում 7-րդ կետի բ. պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

       «գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:»: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

      Հայաստանի Հանրապետության

                Վարչապետ                                                                     Ն. Փաշինյան

  • Discussed

    27.02.2025 - 15.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 739

Print