Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

37%63%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

--------- ---------------- 2025 թվականի N   - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի փետրվարի 13-ի «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» N 195-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 7-րդ կետի՝

ա. 1-ին և 3-րդ ենթակետերում «կարգավորումները կիրառվում են» բառերը փոխարինել «կարգավորումը կիրառվում է» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «3-րդ կետի մասով» բառերը փոխարինել «3-րդ կետով սահմանված կարգավորումը» բառերով.

2) Որոշման 8-րդ կետում՝

ա. «Սահմանել, որ» բառերը փոխարինել «Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գիտական հետա­զո­տու­թյուն­ների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդպիսին որակելու նպա­տակով հայտերը ներկայացվում են 2025 թվականի ապրիլի 1-ից։» բառերով,

բ. վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, եթե աշխատանքները սկսելու օրը ավելի վաղ է, քան 2025 թվականի հուն­վարի 1-ը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ եթե գիտական հետա­զո­տու­թյուն­ների և փոր­ձա­րարական մշակումների աշխատանքների իրականացման ժամկետը նախատեսված է ավելի ուշ, քան հայտը ներկայացնելու օրը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են աշխա­տանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատ­մամբ:».

3) Որոշման 9-րդ կետում «7-րդ և 8-րդ կետերով» թվերն ու բառը փոխարինել «7-րդ կետով» թվով ու բառով:

4) Որոշման Հավելված N 1-ի 1-ին կետի 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) Որոշման Հավելված N 3-ի՝

ա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«23. Ենթահանձնաժողովների անդամներին նշանակում է Կոմիտեի նախագահը, ընդ որում` յուրաքանչուր ենթահանձնաժողովի անդամներից երկուսը նշանակվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկությամբ, մեկ անդամը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ:»,

գ. 24-րդ կետից հանել «կազմը և» բառերը,

դ. 27-րդ կետում «Ենթահանձնաժողովների» բառից հետո լրացնել «անդամների» բառը.

6) Որոշման Հավելված N 4-ում՝

ա. 3-րդ կետի վերջին պարբերությունում «աշխատանքներն իրականացնողին» բառերը փոխարինել «հայտատուին» բառով,

բ. 4-րդ կետի առաջին պարբերության մեջ «Ծրագրի շրջանակում ներառված՝» բառերից հետո լրացնել «բացառապես» բառը և նույն պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումները կիրառ­վում են նույն կետում նշված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխա­տող­ներին այդ աշխատանքների մասով վճարված աշխատավարձի և դրան հավա­սա­րեց­ված այլ վճարումների նկատմամբ։»,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Լրամշակված հայտ ներկայացնելու դեպքում սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները կիրառվում են հիմք ընդունելով լրամշակված հայտը ներկայացնելու օրը։»

ե. 7-րդ կետում «5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերի» թվերը և բառերը փոխարինել «6-րդ կետով սահմանված դեպքի» թվով և բառերով,

զ. 9-րդ կետում «աշխատանքներն իրականացնող» բառերը փոխարինել «հայտատուի» բառով՝ համապատասխան հոլավաձևերով,

է. 17-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատանքներն իրականացնող» բառերից առաջ լրացնել «բացառապես մասնագիտական» բառերը,

ը. 20-րդ կետում «Հարկային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,

թ. լրացնել նոր 21-րդ, 22-րդ և 23-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«21. Սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի՝

1) 121-րդ հոդ­վածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադա­րում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխա­տանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­­րարի հրա­մանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքով սահ­մանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մաս­հա­նում­ների մասով․

2) 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորման կիրառու­թյունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխա­տանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարի հրա­մանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավա­սարեցված այլ վճարումների մասով․

3) 150-րդ հոդ­վածի 1.1-ին մասով սահմանված կարգավորման կիրառությունը դադա­­րում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաս­տա­տելու մասին Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրա­մանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավա­սա­րեցված այլ վճա­րում­ների մասով։

22. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանվող կարգավորումները կիրառվում են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների ավարտի ամսվա մասով։

23. Հայաստանի Հանրապետության ռազ­մարդյու­նա­բերական համալիրի գործու­նեու­թյան սուբյեկտների (ռազմարդյունաբերական համա­­լիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանց­­ված) կողմից Հայաստանի Հանրապետու­թյան ռազմարդյունաբերական hանձ­նա­ժո­ղովին կից ՌՏԳՏ խորհրդին ներկայացված գիտական հետազո­տու­թյուն­ների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման մասով կիրառվում են սույն հավելվածի 21-րդ կետերով սահմանված ժամկետները:»:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից:

 

 

  • Discussed

    26.02.2025 - 13.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical, High tech industry, Information technologies

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 760

Print

Related documents / links

Suggestions

Ստեփան Պետրոսյան

27.02.2025

2. Նույն որոշման Հավելված 4 -ի 8-րդ կետով սահմանաված է, որ Հանձնաժողովի կողմից հայտի քննարկումը կարող է տևել մեկ տարի: Չափազանց մեծ ժամանակահատված է, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել: Պետք է որպես ողջամիտ ժամկետ սահմանել 90 օրը:

Ստեփան Պետրոսյան

27.02.2025

1. Նօ. 195 որոշման Հավելված 3 -ի 25 կետով սահմանված ենթահանձնաժողովի անդամի բարձր որակաորման չափանիշը անորոշ է: Հրատարակված հոդվածներ, Խիրշի գործակից, գիտական կոչումներ,հաջողված ԳՀՓԿ ղեկավարում և այլն? Պարզ չէ և կա սուբյեկտիվ մոմենտ:

See more