ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի փետրվարի 13-ի «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» N 195-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 7-րդ կետի՝
ա. 1-ին և 3-րդ ենթակետերում «կարգավորումները կիրառվում են» բառերը փոխարինել «կարգավորումը կիրառվում է» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «3-րդ կետի մասով» բառերը փոխարինել «3-րդ կետով սահմանված կարգավորումը» բառերով.
2) Որոշման 8-րդ կետում՝
ա. «Սահմանել, որ» բառերը փոխարինել «Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հայտերը ներկայացվում են 2025 թվականի ապրիլի 1-ից։» բառերով,
բ. վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, եթե աշխատանքները սկսելու օրը ավելի վաղ է, քան 2025 թվականի հունվարի 1-ը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ եթե գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման ժամկետը նախատեսված է ավելի ուշ, քան հայտը ներկայացնելու օրը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:».
3) Որոշման 9-րդ կետում «7-րդ և 8-րդ կետերով» թվերն ու բառը փոխարինել «7-րդ կետով» թվով ու բառով:
4) Որոշման Հավելված N 1-ի 1-ին կետի 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
5) Որոշման Հավելված N 3-ի՝
ա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«23. Ենթահանձնաժողովների անդամներին նշանակում է Կոմիտեի նախագահը, ընդ որում` յուրաքանչուր ենթահանձնաժողովի անդամներից երկուսը նշանակվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկությամբ, մեկ անդամը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ:»,
գ. 24-րդ կետից հանել «կազմը և» բառերը,
դ. 27-րդ կետում «Ենթահանձնաժողովների» բառից հետո լրացնել «անդամների» բառը.
6) Որոշման Հավելված N 4-ում՝
ա. 3-րդ կետի վերջին պարբերությունում «աշխատանքներն իրականացնողին» բառերը փոխարինել «հայտատուին» բառով,
բ. 4-րդ կետի առաջին պարբերության մեջ «Ծրագրի շրջանակում ներառված՝» բառերից հետո լրացնել «բացառապես» բառը և նույն պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումները կիրառվում են նույն կետում նշված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողներին այդ աշխատանքների մասով վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ։»,
գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Լրամշակված հայտ ներկայացնելու դեպքում սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները կիրառվում են հիմք ընդունելով լրամշակված հայտը ներկայացնելու օրը։»
ե. 7-րդ կետում «5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերի» թվերը և բառերը փոխարինել «6-րդ կետով սահմանված դեպքի» թվով և բառերով,
զ. 9-րդ կետում «աշխատանքներն իրականացնող» բառերը փոխարինել «հայտատուի» բառով՝ համապատասխան հոլավաձևերով,
է. 17-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատանքներն իրականացնող» բառերից առաջ լրացնել «բացառապես մասնագիտական» բառերը,
ը. 20-րդ կետում «Հարկային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,
թ. լրացնել նոր 21-րդ, 22-րդ և 23-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«21. Սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝
1) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների մասով․
2) 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով․
3) 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով։
22. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանվող կարգավորումները կիրառվում են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների ավարտի ամսվա մասով։
23. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին կից ՌՏԳՏ խորհրդին ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման մասով կիրառվում են սույն հավելվածի 21-րդ կետերով սահմանված ժամկետները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: