Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

37%63%

Հիմնավորում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

         1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության կող­մից 2025 թվականի փետրվարի 13-ին ընդուն­­ված` «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող  մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) լավարկումն է:

1․ Որոշմամբ, որպես կանոն, սահմանված է, որ գիտական հետազոտություններ և փորձարարական աշխատանքների համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունները բոլոր դեպքերում կկիրառվեն հայտը ներկայացնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած (բայց ոչ շուտ, քան աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ը),   սակայն Որոշմամբ սահմանվել է նաև, որ տնտեսավարողները կարող են հայտերը ներկայացնել 2025 թվականի ապրիլի 1-ից 30-ը ժամանակահատվածում ու որպեսզի գիտական հետազոտություններ և փորձարարական աշխատանքներ իրականացնող տնտեսավորող սուբյեկտներն հնարավորություն ունենան օգտվել հարկային արտոնություններից 2025 թվականի հունվարի 1-ից, Որոշմամբ արտոնությունը տարածվում է նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո (աշխատանքի սկսելու օրվանից) ընկած հարաբերությունների վրա:

Հաշվի առնելով, որ ՌՏԳՏ խորհուրդն արդեն իսկ գործող կառույց է և ՌՏԳՏ խորհուրդ հայտ ներկայացնելու սահմանափակում չի գործել 2025 թ հունվարի 1-ից սկսած, կարծում ենք, որ հետադարձ կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունն այս պարագայում բացակայում է, ուստի առաջարկում ենք Որոշման 8-րդ կետով սահմանված կարգավորումները չկիրառել ՌՏԳՏ խորհրդին ներկայացվող հայտերի վրա և առաջարկում ենք, Որոշման 9-րդ կետից հանել «8-րդ կետին» հղումը: 

2․ Որոշմամբ Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովին դիրքորոշումներ ներկայացնելու նպատակով նախատեսված է հանձնաժողովին կից ստեղծել ոլորտային ենթահանձնաժողովներ, այդ թվում՝ բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և հասարակական և հումանիտար գիտությունների գծով: Ընդ որում սահմանված է, որ յուրաքանչյուր ենթահանձնաժողով բաղկացած է լինելու 5 անդամից: Հաշվի առնելով, որ գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նեղ մասնագիտական աշխատանքներն  արդեն իսկ իրականացվելու են ենթահանձնաժողովներում, գտնում ենք, որ Որոշմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է լինի ավելի փոքր, առնվազն 5 անդամից բաղկացած կազմով: Սա հնարավորություն կտա նաև բարձրացնել գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հրավիրվող նիստերի արդյունավետությունը: Հետևաբար առաջարկվում է հանձնաժողովը ձևավորել միայն պետական մարմինների ներկայացուցիչներից, հետևյալ կազմով՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (Հանձնաժողովի նախագահ), ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից (հանձնաժողովի անդամներ):

3․ Որոշման Հավելված N 3-ի 17-րդ կետն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ հիշյալ կարգավորումն արդեն իսկ ժամանակավրեպ է, չի բխում Որոշման տրամաբանությունից և մնացել է նախագծի նախնական քննարկումներից։

Մյուս կողմից հիմք ընդունելով, որ Որոշման կարգավորման առարկան ընդգրկում է կիրառական գիտական հետազոտությունները  և փորձարարական մշակման աշխատանքները որպես այդպիսին որակելու հարաբերությունները և այն, որ այդ աշխատանքները հիմնականում ներառված են գիտատեխնիկական, տեխնոլոգիական, արդյունաբերական ոլորտներում, գտնում ենք, որ եզրակացություններն առավել որակյալ և մասնագիտական լինելու համար ենթահանձնաժողովներում տնտեսական, արդյունաբերական քաղաքականությունն իրականացնող մարմինների կողմից առաջարկված և վստահելի մասնագետների ներկայացվածությունը պետք է լինի ավելի մեծ: 

Ելելով նշվածից առաջարկում ենք փոփոխություն կատարել Որոշման Հավելված N 3-ի 23-րդ կետում՝ սահմանելով, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի կողմից ենթահանձնաժողովներում նշանակվող անդամներից 2-ը պետք է նշանակվեն ՀՀ ԲՏԱՆ-ի առաջարկությամբ, 1-ական անդամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ: Ընդ որում հիշյալ անդամները ոչ թե միայն նախարարությունների աշխատակիցներն են, այլ կարող են լինել բարձր հեղինակություն վայելող ոլորտային մասնագետներ, փորձագետներ՝ լիազորված նախարարությունների կողմից։

Միաժամանակ Որոշման Հավելված N 4-ի 5-րդ կետով, որպես կանոն, սահմանված է, որ՝ «Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածից դուրս ներկայացված հայտերը ենթակա չեն քննարկման և Քար­տու­ղարության կողմից հետ են վերադարձվում են:»: Այս պարագայում մինչև հայտերի ներկայացման պահը սկսված աշխատանքների մասով կարգավորումները բացակայում են, ինչն իրավակիրառ պրակտիկայում կառաջացնի խնդրահարույց իրավիճակներ: Նշվածի կապակցությամբ գտնում ենք, որ հայտերի ներկայացման համար ժամկետները (բացառությամբ առաջին անգամ ներկայացնելու ժամկետների՝ 2025 թ․ ապրիլի 1-ից 30-ը) պետք է ուժը կորցրած ճանաչվեն Որոշման մեջ:

Որոշման մեջ Նախագծով կատարվում են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կող­­մից:
  2. Իրավական ակտի ընդունման ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդ­յուն­­քում ակնկալվում է ստեղծել առավել հասցեական ենթահանձնաժողովներ, մասնավորապես՝  գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշա­կում­­ների աշխատանքները որպես այդպիսին որակումն իրականացնել ոլորտում քաղաքականությունն իրականացնող մարմինների կողմից առաջարկված՝ ոլորտային մասնագիտական հմտություններ ունեցող անդամներից կազմված  ենթահանձնաժողովների միջոցով: Բացի դրանից Որոշման մեջ կարգավորել խնդրահարույց դրույթները և տեխնիկական վրիպակները:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժին­ներով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝

  • Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում մասով սահմանված քաղա­քա­կա­նության ուղղու­թյուն­­նե­րից, մասնավորապես, մասնավոր հատվածում գիտահետազո­տա­կան աշխատանքները, գյուտարարությունն ու նորարարությունը խրախուսելու նպատակով ստեղծվելու են արտոնագրված գյուտերի առևտրայնացումից ստացվող եկամուտների հարկ­ման առավել խրախուսող մեխանիզմներ,
  • «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­­նե­րից, մասնավորապես, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաս­տանի Հանրապե­տու­թյան տնտեսության և անվտանգության համար՝ Կառա­վա­րու­թյունը շարու­­նակելու է նպաս­­տել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտ­նե­րում համա­կող­մանի ներդր­մանը,
  • «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, ըստ որի՝
  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վու­թյան մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

 

  • Քննարկվել է

    26.02.2025 - 13.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 759

Տպել

Առաջարկներ`

Ստեփան Պետրոսյան

27.02.2025

2. Նույն որոշման Հավելված 4 -ի 8-րդ կետով սահմանաված է, որ Հանձնաժողովի կողմից հայտի քննարկումը կարող է տևել մեկ տարի: Չափազանց մեծ ժամանակահատված է, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել: Պետք է որպես ողջամիտ ժամկետ սահմանել 90 օրը:

Ստեփան Պետրոսյան

27.02.2025

1. Նօ. 195 որոշման Հավելված 3 -ի 25 կետով սահմանված ենթահանձնաժողովի անդամի բարձր որակաորման չափանիշը անորոշ է: Հրատարակված հոդվածներ, Խիրշի գործակից, գիտական կոչումներ,հաջողված ԳՀՓԿ ղեկավարում և այլն? Պարզ չէ և կա սուբյեկտիվ մոմենտ:

Տեսնել ավելին