«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Agree
-
10 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ - Լ
«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ հոդվածները, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 68-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Վերակազմակերպել «Երկրագործության գիտական կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 99․120․1087840) փակ բաժնետիրական ընկերությունը «Գյումրիի սելեկցիոն կայան» (պետական գրանցման համարը՝ 55.070.00189) փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով։
2.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Իսի-Լե-Մուլինոյի 1 հասցեում գտնվող «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 3,25023 հա մակերեսով հողատարածքի և դրա վրա գտնվող 1391,4 քմ գրասենյակի, 607,4 քմ լաբորատորիայի, 460,6 քմ լաբորատորիայի, 52,2 քմ փայտյա տնակի, 408 քմ լողավազանի, 90,5 քմ պահեստի, 61,2 քմ լողարանի, 24,5 քմ պահեստի, 182,6 քմ կաթսայատան, 23,7 քմ, 59,3 խ․մ․ պարիսպի և 87 հա մակերեսով վարելահողի անհատույց օգտագործման N 14/0020 պայմանագրում և 2006 թվականի հոկտեմբերի 17-ի N 2167845 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3.Սահմանել, որ «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և նրան են անցնում «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4.Առաջարկել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միացման մասին պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը:
5.Առաջարկել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ապահովել՝
1) «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքներին համապատասխան «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և կանոնադրության փոփոխության հաստատումը:
6.Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
7.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
8.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում` հաստատել միացման մասին պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը։
9.Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումից հետո «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։
10.Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունների, այդ թվում՝ անվանափոխության պետական գրանցման գործընթացն իրականացվելու է «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Discussed
20.02.2025 - 12.03.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1253
Print