Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հեղինե Համբարձումյան 19.02.2025 16:10:59 Առաջարկում եմ զեղչերի համակարգ սահմանել վճարովի հիմունքներով պետական բուհում սովորող մի ընտանիքից երկու ուսանողներից գոնե մեկի համար։ Կարելի է նաև առաջնահերթություն տալ ավելի բարձր մոգ ունեցողին։ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված է, որ երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին տրվում է առնվազն 30 տոկոս զեղչ՝ հաշվի առնելով բարձր առաջադիմությունը:
2 Մարիամ Մկրտչյան 22.02.2025 19:10:48 Ողջունում եմ նախագիծը և առաջարկում եմ պետական բուհերում զեղչային համակարգ սահմանել անբարենպաստ պայմաններում ապրող ուսանողների համար, առավելություն տալ գյուղական (մանավանդ սահմանամերձ) համայնքներից ընդունված, ինչպես նաև Արցախից գաղթած ուսանողների համար՝ ըստ համապատասխան չափանիշների։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմանը վերաբերող հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ
3 Քրիստինե Մուշեղյան 25.02.2025 21:28:42 Ողջունելի նախագիծ է, բայց կուզեի կատարել մի քանի առաջարկ 1․Հաշվի առնել տնտեսության զարգացող ճյուղերը, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, վերականգնվող էներգիան, տվյալագիտությունը և այլն։ 2․Ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա տարեկան վերանայել և ճշգրտել ընդունելության տեղերը՝ աշխատաշուկայի փոփոխություններին համահունչ։ 2․Բարձրացնել STEM ուղղություններով անվճար տեղերի քանակը՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական զարգացումները։ Նաև ցանկալի է ապահովել լրացուցիչ կրթաթոշակներ կամ ֆինանսական աջակցություն հատկապես կանանց համար STEM ոլորտներում ուսանելու համար՝ գենդերային հավասարակշռության խթանման նպատակով։ 3․Ներառել ծրագիր, որով ուսանողները պետական աջակցություն կստանան, եթե պարտավորվեն որոշակի ժամանակ աշխատել Հայաստանում։ 4․ Նախագծում լավ կլիներ ներառվեր նոր, արդիական մասնագիտություններ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության կառավարում,գեոինֆորմացիոն համակարգեր (GIS),տվյալների վերլուծություն,կենսաբժշկական ճարտարագիտություն ։ Շնորհակալություն 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի, նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները: ԲՏՃՄ ուղղություններով սովորողներին վերաբերող դրույթները կարգավորվում են ՀՀ կառավարության 2023թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ: Առաջարկներն ընդունվել են ի գիտություն:
4 Արմինե Ալեքսանյան 25.02.2025 22:22:53 Շատ ողջունելի նախագիծ է, բայց կուզեի հեռակա ուսուցման համակարգում գործեին այն բոլոր զեղչի տեսակները, որոնք գործում են առկա ուսուցման համակարգում: Ընդունվել է ի գիտություն:
5 Սիրանուշ Ղազարյան 25.02.2025 22:29:27 Առաջարկում եմ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի առնել նաև ուսումնառության ընթացքում տվյալ առարկաներից օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերում գրանցած բարձր արդյունքները։ Օլիմպիադաներին մասնակցությանը վերաբերող հարցերը կարգավորմում են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ:
6 Արփինե Հովհաննիսյան 03.03.2025 20:22:44 Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ նաև վերանայել բուհերի ուսման վարձերը մարզերում։ Բուհերը դատարկվում են։ Ուսանողները նախընտրում են կրթություն ստանալ մայրաքաղաքում։ Մարզերը գնալով «ծերանում» են։ Եթե ուսման վարձերը զգալի տարբերվեն, գուցե մի որոշ մաս կրթություն կստանա բնակավայրում։ Կարելի է նաև այլ նախագիծ իրականացնել մարզերի համար։ Շնորհակալություն։ Բուհերում ուսման վճարներին վերաբերող հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ: