Add to favourites

Under development

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

69%31%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 18.02.2025 19:04:14 6-րդ հավելվածի «կարճամետրաժ» բաժնում 2,4 Դեբյուտ բաժնում անհրաժեշտ է նշել «Նախագծեր, որոնց ռեժիսորները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից լիցենզավորված ուսումնական հաստատությունների ռեժիսորական բաժնի ուսանող են»: Այսպիսով ծախսը կլինի նպատակային նախարարության համար, կարևորելով մասնագիտական կրթությունը և ուս. հաստատությունները:
2 Սերգեյ Հովսեփյան 18.02.2025 19:54:59 Նախագիծը դեռևս բաց է թողնում ֆինանսավորման ձևը՝ դրամաշնորհ, թե սուբսիդիա: Հստակ հասկանալու դեպքում անհրաժեշտություն է ծագելու լրացնել փաստաթուղթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնադրամը աջակցող է՝ տրամաբանական կլինի դրամաշնորհի մեխանիզմը, որպես Հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացում: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս պարագայում չի կարող կիրառվել որևէ տույժ կամ տուգանք, քանի որ N 1937-Ն որոշումը նման բան չի նախատեսում և սա պետպատվեր չէ, այլ անհատույց աջակցություն է: Սակայն այստեղ է ի հայտ գալիս անավարտ ֆիլմեր ունենալու խնդիրը: Օրինակ այսօր պետությունը մասնակի ֆինանսավորումով Կինոկենտրոնի հետ կնքում էր փաստացի պետպատվերի պայմանագիր, ինչքան էլ անունը դրամաշնորհ էր: Համաձայն պայմանագրի տարրերի դա պետպատվեր էր, որի համար պետությունը ֆիլմի «մասնաբաժին» էր ունենում:
3 Սերգեյ Հովսեփյան 18.02.2025 19:54:59 Առաջարկում եմ ուսումնասիրել ՌԴ մշակնախի ֆիլմերի մասնակի ֆինանսավորման պայմանագիրը՝ հիշելով, որ ՌԴ-ում սուբսիդիա է և գործում է վնասի հատուցման պահը: Անհասկանալի է, ինչու է անցողիկ ֆիլմերի համար յուրաքանչյուր տարի նոր պայմանագիր կնքվում, եթե կարելի է կազմակերպել մեկ պայմանագիր և կնքել համաձայնագիր:
4 Սերգեյ Հովսեփյան 18.02.2025 19:54:59 Առաջին իսկ օրվանից իմ համար անհասկանալի էր մրցութային երեք փուլ կազմակերպելը: Պետության, որպես աջակցողի տեսանկյունից պետք է պատրաստվի արտադրանք, որը ամբողջություն է: Օրինակ ինչու զարգացման փուլի նախագծերը պետք է մնան պահոցում: Կապ չունի ինչ պատճառ է: Այլ կերպ ասած, «զարգացում» բաժինը պետական զբաղվածության կենտրոնի պես է աշխատելու: Երաշխիք չկա, որ ֆինանսավորված ՄԻԱՅՆ «զարգացումը» արդյունքում կդառնա Ֆիլմ: Եթե այն լինի առանձին Սցենարների մշակման փուլ, ու պետությունը գիտակցաբար ասի «այո, ես պատրաստ եմ տամ գումար միայն սցենարի համար, որը հնարավոր է ֆիլմի չվերածվի»՝ ընկալելի է, բայց երբ այն զարգացում է, նշանակում է, որ այն պետք է մտնի արտադրության մեջ: Կինոարտադրողի տեսանկյունից միգուցե դա անհասկանալի լինի, բայց պրոդուկտ ստեղծողի համար տրամաբանական: Ի վերջո, լինի դա արտ, լինի կոմերցիոն, միևնունն է այն պրոդուկտ է, որը ցանկացած կինոարտադրող ցանկանալու է վաճառել: Պետությունը չի կարող այսպիսի բյուջեյով իրեն թույլ տալ ֆինանսավորել «в стол», հատկապես եթե նպատակը ոլորտի զարգացումն է:
5 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 10:55:24 Նախագծի կետերից մեկում (թվերը խառնված են, գրում եմ տողը) նշվում է «10 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը պարտավոր է կնքել պայմանագիր», սակայն պայմանագիրը կցված չէ նախագծին: Պայմանագիրը պետք է դառնա «տիպային»՝ լինի մեկ յուրահատուկ պայմանագիր, կամ 3 պայմանագիր 3 տեսակի ֆիլմերի համար:
6 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 10:55:24 Այսօր փաստացի մարդ գալիս է Հիմնադրամ կնքելու պայմանագիր, որի պայմանների մասին նախապես տեղեկացված չէ, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ եթե մարդ իմանա պայմանագրի բովանդակությունը՝ չդիմի: Սա ազնիվ մոտեցում չէ, և պայմանագիրը, իր բոլոր ենթակա հավելվածներով պետք է նույնպես ներկայացված լինի նախագծում, այլապես այս հարցը կարգավորված չէ:
7 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 10:55:24 Նախագծում խոսվում է համաձայնագրից, սակայն համաձայնագիրը նույնպես կցված չէ, և անհասկանալի է դրա բովանդակությունը: Հայտատուն նախքան մրցույթը հաղթահարելը պետք է իմանա ինչ է իրեն սպասվում:
8 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:01:42 ՀՀ-ում արգելված չէ բուհերում սովորել 35 տարեկանը լռանալուց հետո, ինչո՞ւ պետք է սահմանափակվի դեբյուտ ունենալու հնարավորությունը: Նախագիծը ունի ուսանողների համար նախատեսված դեբյուն անվանակարգը, սահմանափակումը կարող է լինել այդտեղ, բայց էլի ցանկալի չէ: Շատ հաճախ մարդիկ ռեժիսորական են գնում, որպես երկրորդ մասնագիտություն, որպես ավելի հասուն ընտրություն, ինչպե՞ս է այս սահմանափակումը դրական ազդելու ոլորտի զարգացման վրա:
9 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:38:57 62-րդ կետում պետք է հստակեցվի ֆորմալ բնույթը, քանի որ մրցույթի պատասխանատուն փորձագիտական հանձնաժողովն է:
10 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:38:57 63-րդ կետի 2-րդ նախադասությունը հակասում է մրցութային տրամաբանությանը: Նման մոտեցման համար գոյություն ունի պետպատվեր, ինչը առաջացնում է ֆավորիտիզմ և հակասում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասին: 63-րդ կետի 2-րդ նախադասությունը լիովին առանձին կետ է և դուրս է այս նախագծի հայեցակարգից, կարող է դիտարկվել որպես առանձին մոտեցում:
11 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:38:57 Հիմնադրամի Խորհուրդը որևէ կերպ չի կարող ազդել մրցույթի բովանդակության վրա, քանի որ դա կարող է առաջացնել շահերի բախում, իսկ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն «Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` իրավական դաշտի կատարելագործումը և շահերի բախման կառավարելիությունը.», ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կերի համաձայն «Ազգային մարմինը ապահովում է շահերի բախման կառավարելիությունը.»: 63-րդ կետի 2-րդ նախադասությունը հակասում է օրենքի այս պահանջներին և ստեղծում է կոռուպցիոն հսկայական ռիսկեր:
12 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:38:57 Ինչո՞ւ է սահմանափակվում մերժված հայտերի մրցույթին դիմելու հնարավորությունը: Մենք այդքան զարգացա՞ծ ենք:
13 Սերգեյ Հովսեփյան 02.03.2025 11:38:57 Համամիտ եմ Արմինե Անդայի հետ, որ ուսանողական դեբյուտային ֆիլմերը պետք է ֆինանսավորվեն ԿԳՄՍ նախարարության կրթության բլոկից, քանի որ դա ուսումնական պրոցեսի մի մաս է, իսկ ոլորտային ֆինանսավորումը անգամներով քիչ է կրթության ֆինանսական հնարավորություններից
14 Սերգեյ Հովսեփյան 04.03.2025 18:19:55 Քանի որ նկատում եմ, որ երկու անգամ հիշատակելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը կոլեգաները նշում են «սահմանաչափերի» բացակայության մասին՝ ցանկանում եմ նշել, որ համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանաչափերը հաստատվում են կառավարության որոշումով, իսկ այս նախագծի բովանդակությունը աշխատում է ելնելով այդ որոշումից: Որոշումը դեռ չկա:
15 Armine Anda 28.02.2025 02:54:41 II. Կետ 6-ի վերբերյալ․ Դեմ եմ դեբյուտային ֆիլմի տարիքային սահմանափակմանը ․ Ա․ Տարիքային սահմանափակումը մարդու իրավունքների խախտում է։ Բ․Հայաստանի Հանրապետությունում պրոֆեսիոնալը շատ դժվար է հասնում իր առաջին ֆիլմի նկարահանմանը, և դա իր մեղքը չէ, այլ բարենպաստ պայմանների բացակայության։ Գ. Հնարավոր է, որ շատ տաղանդավոր մեկը ուշ է գալիս ֆիլմ նկարահանելու գաղափարին կամ որոշում է կայացնում փոխել իր մասնագիտությունը։ Առաջին ֆիլմի նախագծով շատ դժվար է մրցել փորձառու ռեժիսորների հետ՝ անկախ տարիքից։
16 Armine Anda 28.02.2025 02:54:41 II. Կետ 8, 9-ի վերաբերյալ․ Հիմնական և ոչ-հիմնական արտադրողը սահմանված է ի վնաս հայ արտադրողի։ Առաջարկում եմ այդ սահմանումը տալիս՝ օգտվել կինեմատոգրաֆիայի մասին օրենքի Հոդված 26-ից, որտեղ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողը (օրենքում հենց այդպես է սահմանված՝ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրող) և նվազագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողը (ինչպես սահմանաված է օրենքում) սահմանվում են ստեղծագործական եւ տեխնիկական ներդրումներով, և ոչ թե ֆինանսական։ Օրենքում դա արվել է նպատակադրված, քանի որ ֆինանսական ներդրումներով սահմանելը ի վնաս հայ արտադրողի է։
17 Armine Anda 28.02.2025 02:54:41 III. Կետ 16․ Նշված պարամետրերը չափելի չեն։ Տվյալ կետը հակասում է Կինեմատոգրաֆիայի օրենքի հոդված 6-ին, որը երաշխավորում է ոլորտում ազատ ստեղծագործելու հնարավորությունը և բացառում գրաքննությունը։
18 Armine Anda 28.02.2025 02:54:41 III. Կետ 20. Այս կետը ձևակերպված է իրար հակասող նախադասություններով։ Երկրորդ նախադասությունից պարզ չէ, արդյո՞ք խաղարկային ֆիլմը կարող է նկարահանումները սկսելուց հետո դիմել արտադրական ֆինանսավորման։ Նկարահանումները սկսած նախագծերը (բացի վավերագրականից), չպետք է իրավունք ունենան դիմելու արտադրական փուլի ֆինանսավորման, այլ միայն հետ-արտադրական ֆինանսավորման, հետևյալ պատճառներով․ Ա․ Ֆիլմի ֆիանսավորումը չհամալրած՝ նկարահանումները սկսելը խոսում է ոչ-պրոֆեսիոնալ պրոդյուսերի եւ ոչ պրոֆեսիոնալ արտադրական գործընթացի մասին։ Ինչպես է արտադրողը սկսել նկարահանումները, եթե ամբողջ ֆինասավորումը հաստատված չի եղել- ինչ պատասխանատվությամբ, ինչ երաշխիքներով։ Բ․ Նկարահանումները սկսելուց հետո արտադրողի գործընկերները չեն կարողնալու դիմել իրենց երկրի հիմնադրամներին, ինչը նշանակում է, որ ֆիլմը ամենայն հավանականությամբ համատեղ ֆիլմ ունենալու հնարավորությունը կորցնելու է կամ շարժվելու է խաբեությամբ։ Հիմնադրամը չպետք է քաջալերի այդպիսի արտադրական ճանապարհը։ Գ․ Նկարահումները սկսած, բայց չավարտած ֆիլմի նախագիծը շատ հեշտ կարողանալու է մանիպուլացնել իր ներդրումը, «արդեն սկսած ֆիլմի» միֆով բարոյական ճնշում գործադրելու ժյուրիի վրա, ինպես տեղի է ունեցել երկար տարիներ, բերելով քաոսային իրավիճակի ֆիլմերի ֆինանսավորման համակարգում։ Միջազգային պրակտիկայում արտադրական փուլի ֆինասավորման դիմելուց առաջ ընդունված է թույլատրվել միայն դեմոյի / տրեյլերի կամ որոշ եղանակային նկարահանումներ, հիմնական նկարահանումները /principal photography/ չեն կարող սկսված լինել՝ արտադրական փուլի ֆինասավորումը հաստատելուց առաջ։
19 Armine Anda 28.02.2025 02:54:41 IV. Կետ 42. Եթե հասկանալի է, որ Զարգացման փուլում հայտատուն կարող է չունենալ այլ ֆինանսավորում, ապա տվյալ կետը հստակ չէ ՝ հետարտադրության վերաբերյալ։ Նախ նկարահանած ֆիլմն արդեն իսկ ունեցել է ֆինանսավորում, բացի այդ, հետ-արտադրությունը կարող է ունենալ ավելի մեծ բյուջե, քան հիմնադրամի տրամադրած գումարն է։ Արդյո՞ք այդ դեպքում Հիմնադրամը տրամադրում է ֆինանսավորում՝ առանց հետ-արտադրական գումարի չբավականացնող գումարի հաստատման։ Այսպիսով, այս կետում հետ-արտադրական փուլը պետք է ներառվի այլ պայմաններով։
20 Armine Anda 28.02.2025 02:54:41 V. Կետ 56. Գնահատման չափանիշներից առաջինը բովանդակային է, հաջորդողները՝ վերաբերվում են արտադրությանը։ Եթե նրանք հավասար միավորներով են դիտարկվում, ստացվում է, որ բովանդակությունը ունենում է մեկը հինգի մեջ՝ կշիռ։ Բովանդակության և արտադրության գնահատման մեջ որոշ հավասարակշռություն ստեղծելու համար, առաջարկում եմ միավորները բաշխել ոչ թե հավասարաչափ՝ որտեղ բովանդակությունն ունենում է 10 միավոր, իսկ արտադրական գնահատումը՝ 10 + 10 + 10 + 10 = 40, այլ, բաշխել նվազեցրած կարգով, մանավանդ որ կինեմատորգրաֆիամասին օրենքում ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը առաջին չափանիշն է։ Այդ ձևով գոնե բովանդակությունը ունենում է մեկը երեքի մեջ՝ կշիռ։ 1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը. 10 միավոր, 2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը. 5 միավոր 3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը. 5 միավոր 4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը. 5 միավոր 5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը: 5 միավոր
21 Armine Anda 28.02.2025 02:54:41 Կետ 61. Ըստ նկարագրածի պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենալու ընտրությունը: Եթե որոշված սահմանաչափեր չկան, ինչպես են ժյուրիները որոշում կայացնելու առանձին նիստերում, առանձին նիստը հնարավոր է միայն առանձին սահմանաչափի դեպքում: Նկարագրությունը հստակ չէ, և հակասում է թափանցիկության մասին Կինեմատոգրաֆիայի օրենքի Հոդված 4-ում ներառված կետին: Բյուջեի բաշխում չկատարելը հակասում է ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի Հոդված 22-ին։ Բյուջեի բաշխումը միշտ արվում է մեկ նպատակով, որ ամեն ինչ հավասարաչափ զարգանալու հնարավորություն ունենա: Սա ամենակարեւոր պատճառն է: Ինձ համար լրիվ հասկանալի է, որ բաշխում չկատարելը արվում է ոլորտների միջեւ հակամատրություն չառաջացնելու միտումով, սակայն այն բերելու է հակամարտության ամեն մրցույթից հետո, այսինքն՝ անվերջ հակամարտությունների: Առաջարկում եմ բյուջեն բաշխել 40-30-30 տոկոսաչափերով՝ երեք ոլորտների միջեւ /40-Խաղարկային, 30- վարվերագրական եւ 30-անիմացիոն/; սա հնարավորություն կտա բոլոր երեք ոլորտների զարգացումը ապահովել: Եվ չնայած, անիմացիոն ոլորտի բյուջեներն ավելի մեծ են, եւ այն ավելի արագ եւ հաստատ է այսօր շարժվում դեպի համատեղ արտադրություն և միջազգային հաջողություններ, ավել տասը տոկոսը, որն առաջարկում եմ տրամադրել խաղարկային կինոյին / ի դեպ անիմացիոն արտադրողների մեծամասնության համաձայնությամբ/, այն համագործակցությունն է, որը պետք է տեղի ունենա մի ոլորտի համաձայնությամբ՝ մյուսը զարգացնելուն ուղղելուն: Ցանկանում եմ նաեւ նշել, որ բյուջեի բաշխումը այլ առավելություն էլ ունի. Ոլորտի արտադրողներն ու պրոֆեսիոնալները կկարողանան ռազմավարություններ առաջարկել իրենց ոլորտը կարգավորելու ուղղությամբ՝ առանց մյուս ոլորտների հետ հակամարտության մեջ մտնելու:
22 Armine Anda 28.02.2025 02:54:41 Կետ 62, 63. Այս երկու կետերը հակասում են Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի հետեւյալ հոդվածներին և կետերին՝ Հոդված 4, կետ 3; Հոդված 6; Հոդված 8; Հոդված 9; Հոդված 22, կետ 2; Հոդված 24, կետ 4: Հիմնադրամի խորհուրդը չպետք է մրցույթի արդյունքների վրա ազդեցություն ունենա: Եթե պետք է հիմնադրամը ազդեցություն ունենա մրցույթի արդյունքների վրա, ինչի համար է ստեղծված անկախ ժյուրին, ի դեպ օրենքի պահանջով։ Ինչի համար է ստեղծված անկախ ժյուրին՝ ըստ չափանիշների և չափորոշիչների, եթե նրա որոշումը պետք է հարցականի տակ դրվի և փոփոխության ենթարկվի հիմնադրամի խորհրդի կողմից: Դա առաջինը նշանակում է, որ հիմնադրամն է ազդեցություն ունենում մրցույթի արդյունքների վրա, երկրորդ, որ պետությունն է ազդեցություն ունենում մրցույթի արդյուքների վրա․ հիմնադրամի խորհրդում երեք պետական պաշտոնյա են ներառված: Խորհուրդն ի սկզբանե ձևավորվել է այլ սկզբունքով, քան ժյուրին։ Խորհրդի անդամ են, օրինակ երեք պետական պաշտոնյա (որոնք ի դեպ կինոյի պրոֆեսիոնալ չեն և որոնք Խորհրդում են զարգացման գլոբալ ռազմավարություների համար): Խորհրդի կողմից մրցույթի արդյունքներին միջամտելը նշանակում է պետության անմիջական միջամտություն կինոյի ֆինանսավորման բաշխմանը, որը հակասում է օրենքին, և բերում կոռուպցիոն ռիսկեր: Այս կետերը նույնիսկ հակասում են այս կանոնակարգի կետին այն մասին, որ պետական պաշտոնյաները չեն կարող լինել ժյուրիի կազմում: Մրցույթի արդյունքների վերաբերյալ որևէ որոշում կայացնել կարող է միայն ժյուրիի անդամը, հակառակ դեպքում դա նշանակում է արդյունքները փոխել՝ առանց մրցույթի: Ստացվում է ձեւական մրցույթ և վերջնական որոշում հիմնադրամի ու պետության կողմից: Այս երկու կետը պետք է դուրս գան կանոնակարգից: Անկախ ժյուրիի որոշումը պետք է լինի վերջնական, ինչպես եւ պահանջում է օրենքը։
23 Armine Anda 28.02.2025 02:54:41 Առաջարկներ՝ հավելվածների վերաբերյալ Հավելված 3-12 Ռեժիսորի նախորդ ֆիլմի մասին գրված է՝ առկա հղումը: Հնարավոր է, որ ռեժիսորը ունի ֆիլմի հղումը միայն գաղտնաբառով: Այն կարող է դեռ փառատոներում լինել եւ բաց հղում չունենալ: Պետք է ներառել կետ գաղտնաբառով հղումի եւ ապահովության վերաբերյալ: Օրինակ, որ գաղտնաբառը տրամարվելու է միայն ժյուրիի անդամներին և գաղտնաբառ փոխանցելու ուղի է պետք ունենալ։   Հավելված 6 2.1. Խաղարկային կարճամետրաժ ֆիլմին տրվելիք գումարը պետք է գոնե ինչ-որ կերպ կարգավորվի րոպեներով: Կար միտում՝ խաղարակային եւ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերին տալ նույն գումարը. Բայց կուզենայի ուշադրություն հրավիրել, որ կարճամետրաժ անիմացիայի գումարը կարգավորվում է րոպեներով, եւ դա ճիշտ է. Եվ կարճամետրաժ անիցիայի դեպքում՝ հինգ րոպե տևողությամբ անիմացիան չի ստանում 20000 դրամ։ Հասկանալի է, որ խաղարկայաին կարճամետրաժ ֆիլմը հնարավոր չէ կարգավորել անիմացիոն ֆիլմի կանոնով, սակայն օրինակ, կարելի է բաժանել․ մինչեւ 5 րոպե տևողությամբ, 6-10 րոպե տևողությամբ 10-15 , 15 և ավել տևողությամբ, և ֆինասավորումը կանոնակարգել, օրինակ, 8 մլն, 12 մլն, 15 եւ 20 մլն դրամ՝ համապատասխանաբար: Այլապես, հինգ րոպեանոց ֆիլմն էլ կարող է ստանալ նույն գումարը, ինչ օրինակ, քսան րոպեանոց կամ կես ժամանոց ֆիլմը: 2.3. Անիմացիայի տեխնիկաները նշելու կարիք չկա: Նշված տեխնիկաների մեջ կան թերություններ (ֆլեշ ծրագիրն արդեն չկա, դասական 2D–ի հետ միասին՝ նշված չէ համակարգչային 2D-ն, որն այսօր ամենահաճախակի օգտագործող տեխնիկաներից է, նշված չի օրինակ VR-ը, և այլն): Նաեւ, անիմացիան շատ արագ է զարգանում, և արագ առաջանում են նոր տեխնիկաներ: Տեխնիկաները նշելու նպատակը հասկանալի չէ: Անիմացիայի ոլորտի զարգացման համար՝ կենսականորեն անհրաժեշտ է, որ կարճամետրաժ անիմացիան ունենա նաև աջակցություն՝ զարգացման փուլում։ Անիմացիոն նախագծի տեսողական նյութերը ստեղծելը պահանջում է ռեսուրսներ։ Ես, որպես և խաղարկային լիամետրաժ ֆիլմի և անիմացիոն ֆիլմերի ստեղծման փորձ ունեցող կինոգործիչ՝ հավաստիացնում եմ, որ լիամետրաժ ֆիլմի տեսողական նյութերը զարգացման փուլում ավելի հեշտ է ստեղծել, քան կարճամետրաժ անիմացիայինը։ Առաջարկում եմ, ամեն մրցույթի երկու կարճամետրաժ անիմացիայի տալ մեկ միլիոն դրամ։ Դա հնարավոր կդարձնի զարգացնել մրցունակ նախագիծ, հայտնվել միջազագային հարթակներում, գտնել գործընկերներ և ապահովել հետագա ֆինասավորման /փաստացիորեն հետագայում ստանալիք 84 միլիոն դրամի/ հաջողությունը: 2.4. Կարծում եմ ուսանողական նախագծերը պետք է ֆինանսավորվեն Կրթության նախարարության կողմից: Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ուսանողական /ներառյալ դիպլոմային նախագծերը/- ի համար պետք է ֆինասավորում ստանա Կրթության նախարարությունից: Կինոյի ոլորտը կարող է աջակցել դիմելու կրթության նախարարությանը այդ առաջարկով: Բացի այդ, ով է դիմելու ուսանողական նախագծերի ֆինանսավորման հայտով։ Հիշեցնում եմ որ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքով դա պետք է լինի ֆիլմարտադրող։ Հավելված 7 Առաջին նախադասության մեջ հեղինակել են ստորոգյալից բացի պետք է լինի նաեւ արտադրել են, քանի որ ժյուրիում ներառվելու են նաեւ պրոդյուսերներ։ Այս հավելվածում ժյուրիի անդամին ընտրելու համակարգը հակասում է Կինեմատոգրաֆիայի օրենքի Հոդված 24, կետ 4-ին, որը պահանջւոմ է ունենալ միավորների համակարգ և ընտրել ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուին, ինչն արվել է լավագույն թեկնածուներին ընտրելու նպատակով։ Կից ներկայացնում եմ Չափորոշիչների և միավորների առաջարկ, որը կաորղ է հիմք ծառայել այդպիսի համակարգի ստեղծման համար։ Ընհանուր նկատառումներ՝ վերաբերվող տարբեր հավելվածների. Լոգլայնը գաղափարական ասելիքը չէ. Լոգլայնը (logline) ֆիլմի պատմությունն է՝ մեկ կամ երկու նախադասությամբ (կարճ սինոփսիսը)։ Գաղափարական ասելիքը ֆիլմի հաղորդագրությունն է (message). Ֆիլմի հայտի հետ ներկայացվող պահանջվող փաստաթղթերի քանակը մնում է շատ մեծ։
24 Karine Simonyan 02.03.2025 17:56:36 Նկարահանումներն սկսած Նախագծերը Արտադրության փուլի (արտադրական և hետարտադրական) մրցույթին մասնակցել չեն կարող՝ բացառությամբ վավերագրական Նախագծերի: Նկարահանումներն սկսած այն Նախագծերը, որոնք նախկինում տվյալ փուլի համար պետական աջակցություն չեն ստացել կարող են մասնակցել մրցույթին: Այս երկու նախադասությունները հակասում են միմյանց, ուստի առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. «Նկարահանումները սկսած այն վավերագրական նախագծերը, որոնք նախկինում տվյալ փուլի համար պետական աջակցություն չեն ստացել, կարող են մասնակցել մրցույթին»։ Սույն կետը որևէ կերպ չի կարող վերաբերվել խաղարկային լիամետրաժ ֆիլմերին. այսինքն՝ նկարահանումները սկսած ֆիլմը որևէ պարագայում չպետք է մասնակցի արտադրական փուլի համար նախատեսված մրցույթին։
25 Karine Simonyan 02.03.2025 17:56:36 Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ: Առաջարկում եմ հեռացնել այս կետը, քանի որ այն հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։