Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 57-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ծրագրի 1-ին և 3-րդ բաղադրիչների շրջանակներում կարճաժամկետ ուսուցման դասընթացներին շահառուների մասնակցության համար ամսական կտրվածքով մինչև 50,000 դրամի չափով տրամադրվող ուսման վարձի փոխհատուցման փոխարեն սահմանել ուսման վարձի փոխհատուցման գումարի չափ՝ առավելագույնը 300,000 դրամ։ Նշված փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի շահառուներին ներգրավվել նաև կարճաժամկետ, ավելի բարձր որակավորում ապահովող և, հետևաբար, էլ ավելի բարձր արժեքով դասընթացներին, ինչի արդյունքում կբարձրանա շահառուների մրցունակությունը աշխատաշուկայում։ Առաջարկվում է նաև վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու նպատակով, մասնավորապես` առաջարկվում է ծրագրում ընդգրկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձանց, որոնք սահմանված մեկ ամսվա փոխարեն վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Նախագծով հնարավորություն է տրվում անձին յուրաքանչյուր հաջորդ անգամ ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն մեկ տարի հետո։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որ ուսուցման դասընթացները պետք է կազմակերպվեն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուսուցման ազգային ռեեստրը դեռևս ձևավորված չէ, իսկ նշված գործընթացը բավականին ժամանակատար է, ինչը խոչընդոտներ է առաջացնելու ծրագիր իրականացնելու ցանկություն հայտնած գործատուների և ուսումնական հաստատությունների կողմից մոդուլային ծրագրերի երաշխավորում ստանալու համար։ Ելնելով վերը նշվածից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործազուրկ անձինք են, որոնք ՀՀ աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնականում ունեն վերապատրաստման և որակավորման բարձրացման կարիք՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 8-րդ կետը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ուսուցման տևողությունը սահմանել մինչև 5 ամիս՝ մինչև 6 ամսվա փոխարեն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել շահառուների մրցունակությունն աշխատաշուկայում։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «1088. Զբաղվածության ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների շրջանակում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի։
-
Discussed
17.02.2025 - 05.03.2025
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 923
Print