Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

--------- ---------------- 2025  թվականի  N    - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 57-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և 37-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 57-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով և կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն մեկ տարի հետո։».

2) որոշման հավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման հավելվածի 11-րդ և 33-րդ կետերում «վեց» բառը փոխարինել «հինգ» բառով.

4) որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել «յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով՝» բառերը.

5) որոշման հավելվածը լրացնել նոր՝ 12.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Ուսուցման դասընթացի համար ուսման վարձի փոխհատուցման ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել 300000 դրամը։».

6) որոշման հավելվածի 22-րդ կետում, 31-րդ կետի 2-րդ ենթակետում և 36-րդ կետի 2-րդ ենթակետում «չիրացված մասով» բառերից հետո լրացնել «կամ աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման, գործատուի գործունեության դադարեցման հիմքով շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, նույն շահառուի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ՝ նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    17.02.2025 - 05.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 928

Print