ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍ¬ՏԱ¬ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱ¬ՏՈՒՑ¬ՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտություն |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության հմ. 1191-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: 2017-2018 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Հարկ է նշել, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով 2017/2018 ուսումնական տարվա ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա հետ համեմատած պակասել է 40 տեղով, քանի որ <> և <> բաժինների <<Բուժական գործ>> և <<Ստոմատոլոգիա>> մասնագիտություններն 2012/2013 ուստարվանից սկսված իրականացվում են ինտեգրացված ծրագրով: Վերոնշյալ 40 տեղը հատկացվել է բակալավրի կրթական ծրագրով 2017/2018 ուստարվա ընդունելությանը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատություններին մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը, այդ թվում նաև ազգային բանակից զորացրված դիմորդների համար, ինչպես նաև կարգավորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2017/2018 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 1650 տեղ, որից 1261-ը՝ առանց տարկետման իրավունքի և 389 տեղ` տարկետման իրավունքով: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո:
|
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
Մագիստրատրուրայի ընդունելության անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
-
Discussed
28.02.2017 - 20.03.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 10496
Print