Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍ¬ՏԱ¬ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱ¬ՏՈՒՑ¬ՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: 

2.      

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

  2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության հմ. 1191-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի  լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի  կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

      2017-2018 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը:

 Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին:

    Հարկ է նշել, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով 2017/2018 ուսումնական տարվա ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա հետ համեմատած պակասել է 40 տեղով, քանի որ  <>  և <> բաժինների <<Բուժական գործ>> և <<Ստոմատոլոգիա>> մասնագիտություններն 2012/2013 ուստարվանից սկսված  իրականացվում են ինտեգրացված ծրագրով: Վերոնշյալ 40 տեղը հատկացվել է բակալավրի կրթական ծրագրով  2017/2018 ուստարվա ընդունելությանը:

3.       

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական  բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատություններին մագիստրոսի  կրթական ծրագրով ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը, այդ թվում նաև ազգային բանակից զորացրված դիմորդների համար, ինչպես նաև կարգավորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

6.     

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն  կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2017/2018 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 1650 տեղ, որից 1261-ը՝ առանց տարկետման իրավունքի և 389 տեղ` տարկետման իրավունքով: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

          Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

Մագիստրատրուրայի ընդունելության անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

  • Քննարկվել է

    28.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10518

Տպել