Add to favourites

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի

42%58%

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող տարատեսակ թույլտվությունների բացակայության կամ պետությանը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան տեղեկատվության չտրամադրման դեպքում իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս տարբեր տնտեսկան գործունեություն իրականացնելու համար պահանջվող թույլտվությունների կամ  համապատասխան տեղեկատվության տրամադրման  բացակայության պարագայում տնտեսվարողները հնարավորություն ունեն իրականացնել տնտեսական գործունեություն և այդ իրավախախտումները հնարավոր է լինում բացահայտել միայն  համապատասխան մարմինների կողմից տեղում ստուգումներ իրականացնելու միջոցով։ Օրինակ՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի, հեղուկ վառելիքի իրացման և  այլ թույլտվությունների կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով պահանջվող տեղեկատվության մասնավորապես առողջապահական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան տեղեկատվության չտրամադրման դեպքում գնվող ապրանքի կամ մատուցվող  ծառայության դիմաց բանկային քարտի կամ վճարահաշվարկային համակարգի օգտագործմամբ ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումներ իրականացնլիս, ինչպես նաև հաշիվ ապրանքագրեր դուրս գրելիս նախապես տարբեր միասնական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով հնարավոր կլինի ստուգել անհրաժեշտ թույլտվությունների կամ համապատասխան տեղեկատվության առկայությունը որից հետո նոր հնարավոր կլինի իրականացնել ֆինանսական գործարքը։ Առողջապահական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը վերաբերվում է  §Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին¦ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները պահպանելով՝ լիցենզավորված անձը էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին՝ համաձայն լիազոր մարմնի հաստատած ընթացակարգի, իսկ ՀՀ կառավարության 29 հունիսի 2002 թվականի N867 որոշմամբ հաստատված են դեղատնային գործունեության իրականացման և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը: Նշված կարգերով ևս սահմանված են էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու և սահմանված տվյալների մուտքագրման պահանջ։

Վերոնշյալ իրավական ակտերի համաձայն՝ լիցենզավորված անձանց կողմից օրենքով սահմանված տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահական համակարգ պարտադիր է, սակայն այդ պարտավորությունն իրականացվում է միայն այն ծառայությունների դեպքում, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում, իսկ այլ ֆինանսկան միջոցների հաշվին մատուցված ծառայությունները, որպես կանոն, բժշկական հաստատությունների կողմից չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ։

          Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու Կառավարության որոշմամբ սահմանել անկանխիկ գործարքներ իրականացնելիս գործարքի իրականացման լրացուցիչ պայմանները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է կառավարության տալ լիազորություն, որի շրջանակներում կառավարությունը կարող է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների ստուգման արդյունքում խախտումների հայտաբերման դեպքում սահմանափակել ֆինանսական գործարքների իրականացումը։ Սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից  համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսվաորման աղբյուրից որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալններ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսկան միջոցներ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» բաժնի 12-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից  հարկային չարաշահումների տարբեր սխեմաների կիրառումն ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ նույն շուկաներում գործող տնտեսավարողների համար, և այս սկզբունքի ամրագրումն ու վարչարարության ընթացքում կիրառումն առաջնահերթ պետք է նպաստեն հավասար մրցակցության ապահովմանը՝ ավելացնելով պետական բյուջեի եկամուտները, ծրագրի «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմանները, ծրագրի «4.5 Առողջապահություն» բաժնի 8-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները:  Ձևավորված առողջության պատմության, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս: Այդպիսով կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը և արդյունավետությունը, որը կնպաստի կրկնակի հետազոտությունների և բուժումների նվազմանը և հետևաբար դրանց համար կատարվող ծախսերի կրճատմանը թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար: Կապահովվեն նաև առողջական տվյալների ամբողջական հավաքումը և դրանց հիման վրա վերլուծությունների իրականացումը, որն էլ իր հերթին կհանգեցնեն ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխման, ինչպես նաև հանրային առողջության խնդիրների վերհանմանը և հասցեական լուծմանը։

 

 

 

 

 

 

  • Discussed

    06.02.2025 - 22.02.2025

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1048

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.02.2025

3․ Բժշկական գաղտնիքի պահպանումը․ Առաջարկվող կարգավորումը որոշակի առումով կարող է առաջացնել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիք կազմող տվյալների լրացուցիչ միջամտության հավանականություն։ Ներկա պահին պետությունը տեղեկատվություն ստանում է այն բժշկական ծառայությունների վերաբերյալ, որոնք կատարվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում։ Առաջարկվող կարգավորումից հետո, եթե Կառավարությունը սահմանի լրացուցիչ տվյալների ցանկ, կստացվի, որ ցանկացած բժշկական ծառայության համար անկանխիկ վճարում կատարելիս, պետությունը կարող է ստանալ տվյալ թե բանկային հաշվեհամարի տերը որ բուժհաստատությունում ինչ բժշկական սպասարկում է ստացել։ Այսինքն` անձի սեփական միջոցներով կատարված բժշկական սպասարկման մանրամասները հայտնի են դառնում նաև այլ շրջանակի, ինչը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող տվյալների լրացուցիչ հավաքագրում ու իրավունքների միջամտություն։ Առաջարկում ենք դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.02.2025

2. Հիմնավորվածություն և որոշակիություն․ Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստը բավականին ընդհանրական է գրված և հիմնավորման նպատակի համեմատ շատ լայն է։ Ըստ նախագծի հիմնավորման փոփոխությամբ առաջարկվող նպատակը առողջապահության ոլորտում կատարվող վճարումների համար որոշակի հսկողություն սահմանելն է՝ կատարվող վճարումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տվյալներ ստանալու եղանակով։ Սակայն օրենքի փոփոխության նախագծի մեջ դա հստակ նշված չէ և հետագայում Կառավարությունը կարող է վճարային քարտերով այլ ոլորտներում կատարվող վճարումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության ստացման կարգ սահմանել։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.02.2025

ԹԻՀԿ-ի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ։ Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․ Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։ Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալներ։» Տվյալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։ 1․ Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։

See more