ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող տարատեսակ թույլտվությունների բացակայության կամ պետությանը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան տեղեկատվության չտրամադրման դեպքում իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս տարբեր տնտեսկան գործունեություն իրականացնելու համար պահանջվող թույլտվությունների կամ համապատասխան տեղեկատվության տրամադրման բացակայության պարագայում տնտեսվարողները հնարավորություն ունեն իրականացնել տնտեսական գործունեություն և այդ իրավախախտումները հնարավոր է լինում բացահայտել միայն համապատասխան մարմինների կողմից տեղում ստուգումներ իրականացնելու միջոցով։ Օրինակ՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի, հեղուկ վառելիքի իրացման և այլ թույլտվությունների կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով պահանջվող տեղեկատվության մասնավորապես առողջապահական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան տեղեկատվության չտրամադրման դեպքում գնվող ապրանքի կամ մատուցվող ծառայության դիմաց բանկային քարտի կամ վճարահաշվարկային համակարգի օգտագործմամբ ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումներ իրականացնլիս, ինչպես նաև հաշիվ ապրանքագրեր դուրս գրելիս նախապես տարբեր միասնական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով հնարավոր կլինի ստուգել անհրաժեշտ թույլտվությունների կամ համապատասխան տեղեկատվության առկայությունը որից հետո նոր հնարավոր կլինի իրականացնել ֆինանսական գործարքը։ Առողջապահական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը վերաբերվում է §Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին¦ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները պահպանելով՝ լիցենզավորված անձը էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին՝ համաձայն լիազոր մարմնի հաստատած ընթացակարգի, իսկ ՀՀ կառավարության 29 հունիսի 2002 թվականի N867 որոշմամբ հաստատված են դեղատնային գործունեության իրականացման և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը: Նշված կարգերով ևս սահմանված են էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու և սահմանված տվյալների մուտքագրման պահանջ։
Վերոնշյալ իրավական ակտերի համաձայն՝ լիցենզավորված անձանց կողմից օրենքով սահմանված տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահական համակարգ պարտադիր է, սակայն այդ պարտավորությունն իրականացվում է միայն այն ծառայությունների դեպքում, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում, իսկ այլ ֆինանսկան միջոցների հաշվին մատուցված ծառայությունները, որպես կանոն, բժշկական հաստատությունների կողմից չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ։
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու Կառավարության որոշմամբ սահմանել անկանխիկ գործարքներ իրականացնելիս գործարքի իրականացման լրացուցիչ պայմանները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է կառավարության տալ լիազորություն, որի շրջանակներում կառավարությունը կարող է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների ստուգման արդյունքում խախտումների հայտաբերման դեպքում սահմանափակել ֆինանսական գործարքների իրականացումը։ Սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսվաորման աղբյուրից որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալններ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսկան միջոցներ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» բաժնի 12-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից հարկային չարաշահումների տարբեր սխեմաների կիրառումն ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ նույն շուկաներում գործող տնտեսավարողների համար, և այս սկզբունքի ամրագրումն ու վարչարարության ընթացքում կիրառումն առաջնահերթ պետք է նպաստեն հավասար մրցակցության ապահովմանը՝ ավելացնելով պետական բյուջեի եկամուտները, ծրագրի «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմանները, ծրագրի «4.5 Առողջապահություն» բաժնի 8-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Ձևավորված առողջության պատմության, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս: Այդպիսով կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը և արդյունավետությունը, որը կնպաստի կրկնակի հետազոտությունների և բուժումների նվազմանը և հետևաբար դրանց համար կատարվող ծախսերի կրճատմանը թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար: Կապահովվեն նաև առողջական տվյալների ամբողջական հավաքումը և դրանց հիման վրա վերլուծությունների իրականացումը, որն էլ իր հերթին կհանգեցնեն ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխման, ինչպես նաև հանրային առողջության խնդիրների վերհանմանը և հասցեական լուծմանը։