Add to favourites

«ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի________________-ի   N-         Ն

 

 «ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի  3-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Վերահսկող մարմնի և լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
_____ -ի _____ -ի N         որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Վերահսկող և Լիազոր մարմիններում առկա տեղեկատվությունը՝ ըստ անհրաժեշտության, միմյանց տրամադրելու գործընթացն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հասկացություններն օգտագործվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:
  3. Լիազոր մարմինը.
  • Վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման լիցենզիա ւորամադրելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այղ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին'  նշելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիաների գրանցամատյաններում պարունակոդ տեղեկատվությունը:
  • Լիցենզավորված անձանց անհատական գործերում և լիցենզիաների գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվության փոփոխությունների (լիցենզիայի վերաձևակևրպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման, լիցենզիայի գործողության դադարեցման) մասին այդ փոփոխությունների վերաբերյալ հրամանները ստորագրվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին:
  • Լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին դիմում ներկայացնե|ու դեպքում, դիմումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին:
  • Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ներկայացված գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերասկող մարմնին՝ տրամադրելով համաձայնեցված գովազդի բովանդակության պատճենը:
  • Կազմակերպիչների կողմից ներկայացված խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգերին համաձայնություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին' տրամադրելով համաձայնեցված խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի պատճենը:
  • Եթե շահումով խաղի կազմակերպիչների կողմից ներկայացված շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի կամ խաղասեղանների ծագման սերտիֆիկատների համաձայն առկա է, այնպիսի մեքենայացված խաղեր և խաղասեղան, որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի կողմից լիցենզիան հայտատուին տրամաղրվելու, ինչպես նաև շահումով խաղերի մասին ձև 4-ում (այսուհետ ձև 4) նշված շահումով խաղերի փոփոխությանը համաձայնություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին՝ տրամադրելով առանց սերիական համարի մեքենայացված խաղերի կամ խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և համապատասխան ձև 4-ը:
  • Լիցենզավորված անձանց մոտ ստուգումներ իրականացնելու համար Վերահսկող մարմնին տրամադրում է ստուգման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը' անհրաժեշտություն առաջանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  1. Վերահսկող մարմինը.
  • Վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հրամանների պատճենները, այդ հրամանները ստորագրվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լիազոր մարմնին:
  • Լիազոր մարմնին է տրամադրում մեքենայացված խադերի կամ խադասեղանների ծագման սերտիֆիկատների համարակալված տարբերակները:
  • Վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման լիցենզավորման հանձնաժողովի քննարկման ենթակա պաատասխանաավության միջոցների վերաբերյալ փաստաթղթերը, այդ փաստաթղթերն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լիազոր մարմնին' համապատասխան վարույթ հարուցելու համար:
  • Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր ամիս վճարված հարկերի, օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների  (բացառությամբ պետական տուրքի գումարների), ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերում և խաղատներում կատարված խաղադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ մինչև հաջորդ ամսվա 30-ը տրամադրում է Լիազոր մարմնին:
  1. Սույն հրամանում չներառված տրամադրման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն միմյանց տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ծավալից կախված ուսումնասիրություն պահանջող փաստաթղթերը' այլ ողջամիտ ժամկետներում:

 

  • Duration

    23.01.2025 07.02.2025
  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 90

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.