Add to favourites

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 14-րդ կետերով։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Oրենքն ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին և ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

Օրենքի 11-րդ հոդվածի2-րդ մասի համաձայն կանոնակարգը կազմակերպչի սահմանած և Կառավարության սահմանած ընթացակարգով հաստատված խաղային գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթն է:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել  Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել «Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է սահմանել Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը:

Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    23.01.2025 - 07.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1199

Print