Add to favourites

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի________________-ի   N-         Ն

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը՝ համաձայն Հավելվածի.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի________________-ի   N-         Ն

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը՝ համաձայն Հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։ 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
_____ -ի _____ -ի N         որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1.               Սույն ընթացակարգով կարգավորվում է խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) հաստատման հետ կապված հարաբերությունները:

2.              Հասկացություններն օգտագործվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:

3.               Կանոնակարգը ներկայացվում է լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

4.              Կազմակերպիչը նոր կանոնակարգերը կամ կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները նախքան դրանց կիրառումը սույն ընթացակարգով սահմանված կարգով ներկայացնում է Լիազոր մարմնի հատատմանը:

5.              Կազմակերպիչը հաստատման նպատակով խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է  Լիազոր, Վերահսկող մարմիններին և Խաղային գործունեության կարգավորման օպերատորին:

6.             Կանոնակարգը ներկայացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերենով, «Յունիկոդ» կոդավորմամբ տառատեսակով:

7.              Կանոնակարգում պարտադիր նշվում են՝

1) կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) խաղասրահի միջոցով խաղային գործունեության իրականացման վայրը և (կամ) պաշտոնական կայքի հասցեն, խաղային հավելվածները.

3) խաղերի տեսակները և քանակը.

4) Օրենքին համապատասխան սերտիֆիկացված խաղային արտադրանքների տեսակները և քանակը.

5) մեկ խաղանիշի (ժետոնի) կամ խաղադրույքի միավորի գինը.

6) խաղադրույքի (մասնակցության վճարի) ընդունման կարգը․

7) խաղերի անցկացման կարգը (կանոնները) և նկարագրերը, ինչպես նաև ԴԵՄՈ տարբերակները.

8) շահումի տարբերակները և հաշվարկման ընթացակարգը.

9) տրամադրվող բոնուսները և առաջարկվող ակցիաները, որոնց շրջանակում տրամադրվում են շահումներ.

10) պատասխանատու և արդար խաղի կանոնները.

11) շահումները վճարելու վայրը, կարգը և ժամկետը.

12) կազմակերպչի՝ խաղային գործունեության համար օգտագործվող ապրանքային նշանը (լոգոն), իսկ վիճակախաղի դեպքում՝ նաև վիճակախաղի անվանումը.

13) խաղադրույքների (մասնակցության վճարի) չեղարկման անհրաժեշտ և բավարար պայմանների հստակ նկարագրությունը.

14) մասնակիցների նույնականացման ընթացակարգը.

15) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

16) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

17) վիճակախաղի դեպքում նաև՝

ա. վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը,

բ. վիճակախաղի տոմսի գինը,

գ. շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների և չափի, իսկ առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ նաև ըստ քանակի,

դ. առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ իրացման համար նախատեսված տոմսերի քանակը,

ե. վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,

զ. վիճակախաղի խաղարկությունների հեռուստաալիքը (առկայության դեպքում), հնարավոր այլ տարբերակները,

է. թղթային կրիչի կիրառման դեպքում՝ վիճակախաղի տոմսի նկարագիրը:

8.             Կանոնակարգը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դրանք ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով: Կանոնակարգը՝ սույն ընթացակարգով սահմանված մարմիններում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր:

9.             Լիազոր մարմինը սույն ընթացակարգով սահմանված կարգով Կանոնակարգը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք:

10.            Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու  դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

11.            Ընթացակարգով սահմանված մարմինները Կանոնակարգը ստանալուց հետո՝ 15 օրյա ժամկետում ներկայացնում են դրական կամ բացասական դիրքորոշում Կանոնակարգերը հաստատելու կամ մերժելու կամ տեխնիկական թերությունների առկայության մասին: Վերահսկող մարմինը և Խաղային գործունեության կարգավորման օպերատորը իրենց դիրքորոշումները սույն կետում սահմանված ժամկետում տրամադրում են Լիազոր մարմնին:

12.            Եթե ընթացակարգով սահմանված մարմինների կողմից Կանոնակարգի հաստատման վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն, ապա Կանոնակարգը համարվում է հատատված: Լիազոր մարմինը սույն ընթացակարգով սահմանված ժամկետում Կազմակերպչին է տրամադրում Կանոնակարգի հաստատված օրինակը:

13.           Եթե ընթացակարգով սահմանված մարմինների կամ  մեկ մարմնի կողմից ներկայացվել է բացասական դիրքորոշում, ապա Կանոնակարգի հաստատման հարցը ենթակա է քննարկման խաղային գործունեության կազմակերպման լիցենզավորող հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով:

14.            Եթե սահմանված մարմինների կամ մեկ մարմնի կողմից ներկայացվել է դիրքորոշում  տեխնիկական թերությունների առկայության մասին, ապա այդ մասին Լիազոր մարմինը տեղեկացնում է Կազմակերպչին, առաջրկելով 5 օրվա ընթացքում, ներկայացնել ուղղված Կանոնակարգը, որից հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում Կազմակերպչին է տրամադրում Կանոնակարգի հաստատված օրինակը:

15.             Կանոնակարգի հաստատումը մերժվում է, եթե Կանոնակարգը

1)     հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին,

2)    կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը,

3)    կամ հակասում են Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և սույն ընթացակարգի պահանջներին:

 

 

 

 

 

 

 

  • Duration

    23.01.2025 07.02.2025
  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 86

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.