ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ (նախկին այգեգործական տարածք) թաղամասի ամբողջական գազիֆիկացման ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության և Երևան համայնքի միջոցների հաշվին, Շենգավիթ վարչական շրջանի 2023-2024թթ. ծրագրերով, համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Գազպրոմ) կողմից տրամադրված գազամատակարարման տեխնիկական պայմանի, կառուցվել է Նոր Խարբերդ թաղամասը սնող 10,6 կմ (թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող) երկարությամբ գազատար, ինչպես նաև կառուցվել է գազաբաշխիչ և չափիչ հանգույց:
Սակայն, թաղամասն ամբողջական գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։ Աշխատանքների իրականացման նպատակով Շենգավիթ վարչական շրջանի կողմից պատվիրվել և ձեռք է բերվել գազատար խողովակաշարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր (առանց ներքին միացումների)՝ 875 909 100 ՀՀ դրամ նախահաշվային արժեքով՝ ներառյալ՝ ԱԱՀ (շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշար)։ Բայց, պայմանավորված Երևան քաղաքի բյուջեի սղությամբ՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնման շինարարական աշխատանքները չեն կարող իրականացվել քաղաքապետարանի միջոցներով։
Ելնելով Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունից՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ թաղամասի գազամատակարարման շինարարական աշխատանքները որևէ ծրագրում ընդգրկելու աջակցության հարցով։
Հարցը համատեղ քննարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Գազպրոմի հետ՝ առաջարկվում է գազիֆիկացման աշխատանքներն ընդգրկել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ հավանության արժանացած Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրում։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կիրականացնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Երևանի քաղաքապետարան
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում վերոնշյալ փաստաթղթերից։ Սակայն, ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշման ընդունումը բխել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» և «2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» կետերից։
-
Discussed
27.12.2024 - 12.01.2025
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1186
Print