Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» №970-Լ որոշման
  • 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս միացման վճարից ազատել՝

ա. ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն անհատույց հանձնել են ընկերությանը,

բ. առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն օտարել են ընկերությանը 100 000 դրամով։»։

  • Հավելված 1-ի՝

ա․ 6-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Ճյուղ 4՝ Նոր Խարբերդ թաղամաս:».

 բ․ 10-րդ կետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով, «5.3» թիվը՝ «5.35» թվով «3.8» թիվը՝ «4.53» թվով.

գ․ 11-րդ կետի N 1 աղյուսակում  «95,5» թիվը փոխարինել «145․5» թվով, «18571» թիվը՝ «19300,9» թվով, «20048,0» թիվը՝ «20777,9» թվով.

դ. ․ 11-րդ կետի 1-ին ենթակետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով.

ե. 14-րդ կետի՝ N 4 աղյուսակում «29,5» թիվը փոխարինել «79․5» թվով, «3534,0» թիվը՝ «4263,9» թվով, «3801,0» թիվը՝ «4530,9» թվով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Duration

    27.12.2024 12.01.2025
  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 225

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.