Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

80%20%

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն 14-րդ հավելվածի».

  • որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն 15-րդ հավելվածի»․

  • որոշման 1-ին կետը լրացնել նոր 16-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«16) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի միաժամանակ պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը՝ համաձայն 16-րդ հավելվածի».

  • որոշմամբ սահմանված 14-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի․
  • որոշմամբ սահմանված 15-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի․
  • որոշումը լրացնել նոր 5-րդ կետով հետևյալ խմբագրությամբ՝

«3.5. Սահմանել, որ`

1) սույն որոշման իմաստով հաշվառման վկայագիր է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը (թվային հաշվառման վկայագիր), որը սույն որոշմամբ սահմանված 7-րդ հավելվածով նկարագրված հաշվառման վկայագրի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի է դարձվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը,

2) թվային հաշվառման վկայագիրը հասանելի է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով,

3) միայն թվային հաշվառման վկայագիր ունեցող տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործառույթ իրականացնող տարածքային ցանկացած ստորաբաժանումից  թվային ստորագրության դիմաց ստանալ սույն որոշման 7-րդ հավելվածին համապատասխան հաշվառման վկայագիր,

4) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության ժամանակ միայն թվային հաշվառման վկայագիր ստանալու ցանկություն հայտնելու դեպքում տպագրման սրահում հաշվառման վկայագրի տպագրման պատվեր չի տրվում, իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության ժամանակ հաշվառման վկայագիրը ներկայացնելու պահանջը չի տարածվում միայն թվային հաշվառման վկայագիր ունեցող անձանց վրա։»,

  • որոշումը լրացնել նոր 16-րդ հովելվածով՝ համաձայն հավելված 3-ի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի և 7-րդ ենթակետով լրացվող 16-րդ հավելվածի՝ 12-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում և 21-րդ կետում տրանսպորտային միջոցի նոր հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը փոստային առաքմամբ ստանալու մասով կարգավորումների, որոնք՝ հաշվառման վկայագրի մասով ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1‑ին, իսկ հաշվառման համարանիշի մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ին։
  • Discussed

    26.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 951

Print

Related documents / links