Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Իրավականակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի պահանջների կատարմամբ, ինչպես նաև համայնքում անհատական տեղաշարժման միջոցների օգտագործման կարգավորմամբ, անվտանգ երթևեկության պահանջների ապահովմամբ։

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

           
 Հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, քիչ չափով նաև Սևան համայնքում տարածում են գտել սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, միանիվների և այլ նմանատիպ ինքնագլորների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածով ամրագրվել են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները՝ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև՝ նշված հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանում է համայնքի ավագանին։

Համայնքի տարածքում ինքնագնացների անվտանգ շահագործումն ապահովելու համար որոշման նախագծով ներկայացվում է դրանց շարժունակության թույլատրելի և արգելված վայրերը: 

  1. 3.Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունման արդյունքում համայնքի տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության անվտանգությունը կբարձրանա, ինչպես նաև կհամակարգվի ոլորտը:

  1. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Սևան  համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին»   ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  ապահովելու համայնքի տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև դրանք  շահագործողների, այնպես էլ՝ հետիոտների անվտանգության հետ կապված հարաբերությունները:

 

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ըն­դունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: 

 

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ըն­դունման կապակցությամբ Սևան համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում և պակասեցում չի նախատեսվում:  

 

  • Discussed

    24.12.2024 - 09.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Public services, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 530

Print